Վերացող և վերացած կենդանիներ: ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներ

Image result for Õ¯Õ¡Õ¬Õ¡Õ¶Կալան, կզաքիսների ընտանիքին պատկանող ծովային գիշատիչ կաթնասուն: Ջրասամույրերին մոտ տեսակ է։

Կալանը ունի ջրային միջավայրում ապրելու մի շարք հարմարանքներ, ինչպես նաև համարվում է այն քիչ կենդանի ոչ պրիմատներից մեկը, ովքեր կարողանում են օգտագործել գործիքներ: Կալաննները բնակվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ափերին՝ Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: 18-րդ և 19-րդ դարերում իր թանկարժեք մորթու պատճառով ենթարկվեց զանգվածային կոտորածի, ինչի հետևանքով տեսակը հայտնվեց վերացման եզրին։ 20-րդ դարում մտցվել են ԽՍՀՄ և այլ երկրների Կարմիր գրքի մեջ։ 2009 թվականի դրությամբ կալանների որսը արգելված է գրեթե բոլոր երկրներում։ Կալանների որսը թույլատրվում է միայն Ալյասկայիտեղաբնիկներին՝ ալեուտներին, այդ էլ բացառապես տվյալ շրջանում ձևավորված ազգերի ավանդույթների և սննդային օրակարգի պահպանման պատճառով։

Related imageՍտելլերյան կով կամ ծովակով, սիրենների կարգիկաթնասուն կենդանիներ, որոնք մարդու կողմից անխնա ոչնչացվել են համեղ մսի և ճարպի համար։

Հայտնաբերվել են 1741 թվականին, Կոմանդորյան կղզիներում`Վիտուս Բերինգի ճանապարհորդության ժամանակ և նկարագրվել արշավախմբի բժիշկ Գեորգ Ստելլերի կողմից:

Մարմնի երկարությունը հասել է մինչև 8 մետր , իսկ քաշը` մինչև 5 տոննա: Առջևի վերջավորությունները եղել են թիականման, մաշկը` մերկ: Ատամներ չեն ունեցել, սնվել են ծովակաղամբով և ծովային ջրիմուռներով: Հավանաբար ջրում սուզվել չեն կարողացել: Հիմնականում ապրել են հոտերով` Կոմանդորյան կղզիների ծովափերին և ծանծաղուտներում։ Բնութագրվել են որպես դանդաղաշարժ կենդանիներ։

Վերջին ծովակովը սպանվել է 1768թվականին՝ Բերինգի կղզում։

ComputerHotline - Pelecanus crispus (by) (1).jpgԳանգրափետուր հավալուսն, հավալուսների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Մարմնի երկարությունը 160-180 սմ է, թևերի բացվածքը՝ 310-345 սմ, կենդանի զանգվածը՝ 13-14 կգ։ Կտուցը շատ մեծ է՝ նարնջագույն կոկորդային պարկով։ Ոտքերը և թևատակը մոխրագույն են, թևատակի կենտրոնում կա բաց գույնի երկայնակի շերտ։ Բնադրման շրջանում փետրածածկը խամրած սպիտակ է, ներքևից՝ մոխրավուն երանգով։ Գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ։ Աչքերի շրջանի մաշկը բաց վարդագույնից մանուշակագույն է։ Առաջնային փետուրները և նրանց ծածկողները վերևից սև են։ Երիտասարդը վերևից բաց մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Գագաթը տափակ է, գլխի հետին մասում կան կարճ ցցուն փետուրներ։

Շրջում են խմբերով (10-ից ոչ ավելի թռչուններ), առանձին անհատներ հաճախ չվում են վարդագույն հավալուսների երամներում։ Բնակվում է Սևանա և Արփի լճերում, բաց, խորը ջրային տարածքներում (նոսր բուսականությամբ ծանծաղուտներ)։