Ձմեռային Արատեսը և «ուրախ գնացքը»

 

Արատեսում եղել էի ամռանը և հիացած էի նրա հեքիաթային գեղեգկությամբ։ Երբ իմացա ձմեռային ճամբորդության մասին, հետաձգեցի բոլոր պարապմունքներս, գիտեի, որ ինձ հարազատ վայր եմ գնալու, վստահ էի, որ Արատեսի ձմեռային գեղեցկությունը ինձ պետք է զարմացնի։

 

Առաջին օր

Փետրվարի 15-ին ավագ դպրոցի և քոլեջի աշակերտների հետ շարժվեցինք դեպի Արատես։ Ճանապարհին ծանոթացանք իրար հետ։ Չէի կարողանում սպասել, թե երբ եմ տեսնելու այդ ճերմակ ու փափուկ ձյունը, որի մասի այդքան շատ էի լսել։ Հասնելուն պես բոլոր սպասելիքներս արդարացան, ամբողջ տեղանքը ծածկված էր ձյունով, իմ պատկերացրածից ավելի շատ ու գեղեցիկ։ Այնուհետև մենք գնացինք մեր տնակները իրերը տեղավորելու։ Ես հիացած էի այդ համեստ տնակի գեղեցկությամբ։ Առաջինը աչկիս ընկավ մեծ պատուհանը, որը կարծես նկար լիներ, ցույց տվող Արատեսը բոլոր եղանակներին իր յուրովի գեղեցկությամբ։ Իրերը տեղավորելուց հետո մի փոքր հաց կերանք և վազեցինք դուրս։ Ձնագնդիկ խաղացինք, թավալվեցինք ձյան մեջ։ Բոլոր սահնակները միացրեցինք իրար, իսկ մեր «վարորդ» ընկեր Սամվելը վարում էր մեր «ուրախ գնացքը»։ Ճանապարհին կորցնում էինք ուղևորներ, զոհեր էինք ունենում, բայց այդ ջերմ մթնոլորտում բոլոր տեասկի ցավերը շատ շուտ անցնում էին։ Միայն տնակներ վերադառնալուց նակատեցինք, թե ինչքան էինք թրջվել։ Փոխեցինք մեր հագուստները, տաքացանք և սկսեցինք տարբեր խաղեր խաղալ։ Իսկ հետո հոգնած և սոված գնացինք խոհանոց ընթրելու։ Երեկոյան հավաքվեցինք տաք վառարանի շուրջ զրուցեցինք, խաղեր խաղացինք և վառարանի վրա պատրասսված կարտոֆիլ կերանք։

 

Երկրորդ օր

Սահնակները դարձել էին մեր «փոխադրամիջոցները» , որոնցով առավոտյան գնում էինք նախաճաշելու։ Այնուհետև մի խումբը գնում էր ջուր բերելու, մյուսները փայտ էին կոտրում կամ օգնում խոհանոցում։ Նախաճաշից հետո նորից գնում էինք սահնակով սահելու։ Արդեն ավելի վարժ էինք և մեր «ուրախ գնացքով» հասանում էինք մինչև վանք։ Ծանոթացանք վանքի պատմությանը և մեր զվարճանքը շարունակեցինք ձյան մեջ իրար գցելով։ Երեկոյան ընթրիքից հետո նորից հավաքվեցինք տաք վառարանի շուրջ։

 

Երրորդ օր

Նախաճաշից հետո հավաքեցինք իրերը և մեր «փոխադրամիջոցներով» իջեցրինք ներքև։ Սահնակներով դիմավորեցինք պարոն Բլեյանին։ Կիսվեցինք մեր տպավորություններով, պատմեցինք խնդիրների մասին, որոնք մոտ ապագայում վստահեմ, որ կլուծվեն։ Իրերը տեղավորելուց հետո շարժվեցինք դեպի տուն։

Ցանկանում եմ Արատեսում լինել նաև աշնանը և գարնանը, որպեսզի տեսնեմ նրա գեղեգկությունը տարվա բոլոր եղանակներին։

CSC_7841