Ֆլորենցիա

Ֆլորենցիան իտալական Տոսկանա շրջանի մայրաքաղաքն է։ Տեղակայված է Արնո գետի Image result for ֆլորենցիավրա։

Բնակչությունը՝ 377 207 մարդ (2013)։ Քաղաք-թանգարան, Եվրոպայի ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկը, հաճախ անվանվում է իտալական Վերածննդի հայրենիք կամ «Իտալիայի Աթենք»։ Հիմնադրվել է մ.թ.ա. 59թ. հուլիոս Կեսարի կողմից: Ֆլորենիցան իր մեջ համատեղում է անցյալի ոգին և ժամանակակից դինամիկ քաղաքի մթնոլորտը: Չնայած ծովից ու քաղաքական մշտական հուզումներից հեռու լինելուն` Ֆլորենցիան 13-17-րդ դարերում հսկայական ավանդ է ունեցել եվրոպական ու համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։ Ֆլորենցիայում են ապրել և ստեղծագործել Իտալիային համաշխարհային հռչակ բերած նկարիչ Ջոտտոն, գիտնական ու նկարիչ Լեոնարդո դա Վինչին, քանդակագործ ու նկարիչ Միքելանջելոն, բանաստեղծներ Դանթեն ու Պետրարկան, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը: Տեղի բարբառն ընկած է գրական իտալերենի հիմքում։Ֆլորենցիան իտալական նորաձևության կարևոր կենտրոն է և աշխարհի նորաձև մայրաքաղաքների վարկանիշում 31-րդն է եղել: Բացի այդ` Ֆլորենցիան Իտալիայի ազգային տնտեսական, զբոսաշրջային ու արդյունաբերական կենտրոն է, որը 2008 թվականին բարձր եկամուտ ունեցող իտալական քաղաքների ցանկում զբաղեցրել է 17-րդ տեղը:

Image result for florence

Արնո գետը Ֆլորենցիան բաժանում է 2 հատվածի: Գետի հյուսիսային ափին գտնվում է քաղաքի սիրտը` Պատմական կենտրոնը, որը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ: Թաղամասի կենտրոնում Դուոմո հրապարակն է, որին մոտ է գտնվում Սանտա-Մարիա-դել-Ֆիորե տաճարն է: Այստեղ են գտնվում նաև Սան-Մարկո թանգարանն ու Ակադեմիայի պատկերասրահը, Ֆլորենցիայի ամենաթանկ ռեստորաններն ու հյուրանոցները: Սան-Լորենցո թաղամասը իր անունն ստացել է 4-րդ դարում կառուցված եկեղեցու անունով: Այն նաև անվանում են «Մեդիչի» թաղամաս: Այստեղ է գտնվում նաև հայտնի Կենտրոնական շուկան: Հայտնի Պոնտե-Վեկյո կամրջով անցնելով կարելի է հասնել Օլտրանո թաղամաս: Այստեղ կան տարբեր թանգարաններ` ժամանակակից արվեստի, արծաթյա իրերի, Պալատին պատկերասրահ: Սինյորի հրապարակում են գտնվում Ֆլորեցիայի հիմնական տեսարժան վայրերը` Պալացցո-Վեկյո «Հին պալատը», Նեպտունի շատրվանը, Ուֆֆիցի պատկերասրահը: Արնո գետի հարավային ափին են գտնվում Պիտտի պալատը և Բոբոլի այգիները: Միքելանջելոյի հրապարակի դիտահարթակից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաքը:

Ֆլորենցիայից հիմնականում գնում են գինի, պանիրներ, կաշվե իրեր, զարդեր, նաև մուշտակներ, հագուստ, կոշիկ, որոնք վաճառվում են ֆիրմային խանութներում: Զբոսաշրջիկներին կհետաքրքրեն նաև 2 քաղաքային շուկաները` Սան-Լորենցոյի և Դելլե-Պուլչի:

Իտալիա. Ֆլորենցիայում ուղղահայաց այգի է հայտնվել

Ֆլորենցիայում հունվարի 30-ին Լեոպոլդի կայարանում տեղի է ունեցել ուղղահայաց այգու մեծ բացումը, որը մոտավորապես չորս մետր բարձրությամբ և քսան մետր լայնությամբ կանաչ բույսերից ձևավորված հսկայական պատ է:

«Ուղղահայաց» այգին ստեղծվել է Պորտա ալ Պրատո կայարանի հարակից կողմում: Այգին աճեցվել է քաղաքային INTHREE նախագծի շրջանակներում, որը նախատեսված է բարելավել Ֆլորենցիայի շրջակա միջավայրը:

Այժմ բետոնե պատերի փոխարեն այցելուները և քաղաքի բնակիչները կարող են հիանալ բույսերով ստեղծված պատով, որը ոչ միայն զարմանահրաշ գեղեցկություն ունի, այլև՝ ներծծում է մանր փոշին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s