Կետադրություն

Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝

  1. տրոհության – վերջակետ, միջակետ, ստորակետ, բութ
  2. առոգանության – հարցական, բացականչական, շեշտ
  3. բացահայտության – չակերտ, փակագիծ, նոր տողից գիծ, ստորակետ գիծ, տողադարձի գիծ, բազմակետ, կախման կետեր

Բառերով արտահայտած յուրաքանչյուր ամփոփ միտք կոչվում է նախադասություն, որը սկսվում է մեծատառով, իսկ վերջում դրվում է վերջակետ: Եթե խոսողը անավարտ է թողնում միտքը այդ դեպքում նախադաության վերջում նշանակում եմ կախման կետեր:

Բազմակի անդամներ

Նախադասության մեջ նույն հարցին պատասխանող և միևնույն պաշտոնը կատարող անդամները կոչվում են բազմակի անդամներ: Բազմակի անդամներ կարող են դառնալ և՛ գլխավոր, և՛ երկրորդական անդամները: Բազմակի անդամները իրարից տրոհվում են ստորակետով, եթե կապված չեն և, ու շաղկապներով:

Օրինակ՝ Պարտեզում աճում էին կարմիր, դեղին, սպիտակ վարդեր:

ո՞ր – որոշիչ

Ու տուն էր վերադառնում նա ուրախ, զվարդ, ջահելացած: Երջանիկ էր զգում, որ երազանքը կատարվեց, երկիրը տեսավ, կարոտը առավ:

Նախադասության բազմակի անդամները կարող են կապակցվել կրկնվող շաղկապներով:

և՛…և՛, թե՛…թե՛, ո՛չ…ո՛չ, կա՛մ…կա՛մ

Բոլոր շաղկապները շեշտվում են, իրարից տրոհվում են ստորակետվ: Առաջին շաղկապից առաջ ստորակետ չի նշանակվում:

Օրինակ՝ Գանգուր մազերով, սև աչքերով, դուրս ընկած ակնակապիճներով այդ կինը որբերի համար և՛ խնամակալ էր, և՛ հոգատար մայր, և՛ սրտակից բարեկամ:

Պատառոտված շորերով, ցրտից կապտած ձեռքերով այդ աղջնակին կարելի էր տեսնել թե՛ մայթերին, թե՛ վաճառատների մոտ, թե՛ ստորգետնյա անցումներով:

Կտրիճ ասպետը աղջկան չգտավ ո՛չ սաղարթախիտ անտառներում, ո՛չ սառնորակ աղբյուրների մոտ, ո՛չ անդնդախոր կիրճերում:

Առաջադրանքներ

Մեր սուրբ հավատից ոչ ոք՝ ո՛չ թշնամի, ո՛չ բարեկամ, ո՛չ ահ ու սարսափ մեզ շեղել չեն կարող:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s