Ֆրանսիական հեղափոխություն

Ֆրանսիական հեղափոխություն, ամենամեծ հեղափոխությունը Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում, տեղի ունեցած 18-րդ դարում, որի արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար։ Կարգախոս-ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը, իսկ ավարտը 1799 թվականի նոյեմբերի 9-ը։ 18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ Այսպիսի մի փոխզիջում էլ կատարվել էր արտոնյալ խավերի նկատմամբ. քաղաքական որևէ նկրտումների դիմաց պետական իշխանությունները պարտավորվում են պահպանել այս դասակարգի շահերը։ Մեկ այլ փոխզիջում կատարվել էր գյուղացիների հետ հարաբերություններում-պետությունը հրաժարվում էր գյուղացիներից հարկը գանձել գումարով, այլ բնամթերքով՝ սա ևս արդյունք էր 14-16-րդ դարերի գյուղացիական ապստամբությունների։ Երրորդ փոխզիջումը կատարվեց բուրժուզիայի ներկայացուցիչների հանդեպ (այս ժամանակաշրջանում բուրժուազիան համարվում էր Ֆրանսիայի միջին խավը, պետությունը քիչ բան չէր արել այս խավի համար պահպանել էր արտոնությունները գյուղացիների և հասարակ քաղաքացիների նկատմամբ, և պահպանել նրանց իրավունքները 10 հազարավոր փոքր տնտեսությունների նկատմամբ)։ Սակայն փոխզիջումային քաղաքականության արդյունքում է, որ 18-րդ դարում Ֆրանսիան ետ մնաց իր հարևաններից՝ գլխավորապես Անգլիայից։ Բացի այդ մեծ չափերի հասնող բռնաճնշումները ավելի են մեծացնում զինված մասսաների հանդես գալու վտանգը։ 18-րդ դարում անընդհատ Ֆրանսիայում այն գաղափարներն էին հասունանում, թե երկրի կառավարումը անկում էր ապրում, այն շատ էր հնացել։ Սա այնքան էր խորացել, որ անգամ ապստամբությունների կողմն էին անցնում պալատական վերնախավի ներկայացուցիչներ։ Սկսվեցին շրջանառվել մեծ լուսավորիչներ Մոնտեսքյոյի և Ռուսոյի գաղափարները, արդեն ասպարեզ եկան հեղափոխական գաղափարներ, թե ինչի վրա էր կառուցված լինելու ապագա հեղափոխությունը՝ կոորպորացիաների և մասնավոր ունեցվածքի վրա (Մոնտեսքյո), թե Ռուսոյի գաղափարներով, այն է մարդկային իրավունքների հիման վրա, այս հեղափոխական գաղափարների ձևավորման գործում մեծ դեր ունեին բառարանագետները, ովքեր կազմում էին ֆրանսիական լուսավորության շրջանի գործիչների մի մասը։ Վերջապես Լյուդովիկոս XV Բառարանագետի ժամանակ սկսվեցին բարեփոխումները և մեծ մասամբ շարունակվեցին Լյուդովիկոս XVI-ի ժամանակ, այս ռեֆորմները ի վերջո հանգեցնելու են հին կարգերի քայքայմանը։

Հեղափոխության ավարտը

Հեղափոխությունը ոչնչացրեց հին կարգերը և հաստատեց նոր դեմոկրատական կարգեր։ Սակայն, խոսելով հեղափոխության ընթացքում տված զոհերի մասին, շատ պատմաբաններ գտնում են, որ կարելի էր ավելի քիչ զոհերի միջոցով հասնել դրան։ Ինչպես ցույց է տալիս ամերիկացի պատմաբան Պալմերը որ հեղափոխությունը չէր կարող ազդել Ֆրանսիայում կես դար հետո տեղի ունեցած դեպքերի վրա։ Ալեքսեյ Տովիլը գրում է, որ Ֆրանսիայում այս հին կարգերի քայքայումը տեղի կունենար և առանց հեղափոխության։ Պիեռ Գուբերը նշում է, որ հեղափոխական շատ գաղափարներ իրագործվեցին Նապոլեոնից հետո իշխանության եկած Բուրբոնների ժամանակ։ Հեղափոխությունը բերեց մեծ քանակությամբ զոհեր։ 1789-1815 թվականներին զոհվեց 2 միլիոն քաղաքացիական անձ և 2 միլիոն զինվոր։ Նման պարագայում միայն հեղափոխության ընթացքում զոհվեցին Ֆրանսիայի բնակչության 7,5%-ը, չհաշված այս տարիների սովից և հիվանդություններից մահացածերի թիվը։ Նապոլեոնի ժամանակաշրջանից հետո՝ Ֆրանսիայում, այլևս չափահաս տղամարդ չէր մնացել, որ կարողանար կռվել։ Միևնույն ժամանակ հեղինակները ցույց են տալիս, որ հեղափոխությունը ազատեց ժողովրդին դաժան բռնապետության լծից։ Շատ հեղինակներ էլ պնդում են, որ սա Ֆրանսիայի ողբերգական ժամանակաշրջանն է, բայց, ամբողջությամբ վերլուծելով, հասկանում ենք, որ սա ժամանակի քաղաքական իրավիճակի թելադրանքն էր։ Շատ գիտնականներ գտնում են, որ այս հեղափոխությունը մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում և որպես հետևանք նշում են Լատինական Ամերիկայում տեղի ունեցած հեղափոխությունները, ինչը լուրջ ազդեցություն ունեցավ 19-րդ դարում գաղութների վերացման վրա։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s