Նախագիծ «Կարդում ենք Տերյան»

Խնդիրները

Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
Տերյանի ստեղծագործությունների տարածում Continue reading “Նախագիծ «Կարդում ենք Տերյան»”

Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»

20-րդ դարի հայ գրականության ականավոր դեմքերից մեկի` Վահան Տերյանի
գրական ժառանգությունը միշտ եղել է գրականագիտության ուշադրության կենտրոնում։ Տերյանի հայտնությունը գրականության մեջ այնպիսի հեղափոխական-շրջադարձային երևույթ էր, որ չէր կարող իր կնիքը չթողնել ժամանակակիցների և գրական հետագա սերունդների վրա։
Գրականության մեջ բանաստեղծի բեկումնային հայտնությանը անդրադարձել են
բազմաթիվ գրականագետներ, գրողներ, բանասերներ։ Ուզում եմ առանձնացնել հատկապես Արսեն Տերտերյանին, որ առաջինը կարողացավ իր ժամանակակցի ստեղծագործական առաջին իսկ քայլերից նկատել ու գնահատել նրա արվեստի բացառիկությունն ու բացած հեռանկարները հայոց բանաստեղծության հետագա զարգացման համար։ Continue reading “Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»”

Բառարանային հետազոտական աշխատանք

Բառարանային հետազոտական աշխատանք

Բացատրական և հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով) առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:

1. թաբախ – 1. Ափսե, պնակ: 2. Մատուցարան:

2. ժահր – 1. Գարշահոտ թարախ:
2. (հնացած) Թույն:
3. Կեղտ, ապականություն, աղտեղություն:
4. (փոխաբերական) Մաղձ, դառնություն, թունոտություն:
5. (փոխաբերական) Մոլություն, ախտ:

3. լագ – Նավի ընթացքի արագությունը կամ անցած տարածությունը չափելու սարք:

4. պաթոսալի 1. Պաթոսով լցված, խանդավառությամբ լցված՝ համակված, խանդավառ:
2. Պաթոս՝ խանդավառություն արտահայտող՝ պարունակող:

5. հազրել Պատրաստել:

6. զազիր 1. Գարշանք՝ զզվանք առաջացնող, գարշելի, զզվելի:
2. Կեղտոտ, ստոր, անարգ:

7. կագոր Դեսերտային գինու տեսակ:

8. տաժանել – 1. Չարչարել, նեղել:

2. Չարչարվել, տանջվել:
3. Միատեսակ և անօգուտ գործից հոգնել:

9. գազոյլ – Նավթի թորումից ստացվող հեղուկ վառելիք՝ ներքին այրման շարժիչների համար:

10. դադարք 1. Դադարելը, դադար առնելը:
2. Արշավանքի՝ ճանապարհորդության ևն ժամանակ հանգստի համար կանգ առնելը:

 

Continue reading “Բառարանային հետազոտական աշխատանք”