Սյուրռեալիզմ, Իմպրեսիոնիզմ: Սալվադոր Դալի, Կլոդ Մոնե: «Հիշողության կայունություն» և «Տպավորություն. Ծագող արև» ստեղծագործությունները:

Սյուրռեալիզմ, մշակութային շարժում է գեղանկարչության, քանդակագործության և գրականությանմեջ, որը սկիզբ է առել վաղ 1920–ական թվականներին, և հայտնի է այդ ուղղության մի քանի անդամների կոնցեպտուալ արվեստի գործերով և գրվածքներով։ Սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր և անսպասելի, երբեմն հումորային լուծումներով և զուգադրություններով, թեև շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։

Շարժման հիմնադիրն է համարվում Անդրե Բրետոնը, ով 1924 թ. արվեստի և գրականության մասին իր մոտեցումները հրապարակեց «Սյուրռեալիզմի մենիֆեստում»։ Նա սյուրռեալիզմը բարձր էր համարում բոլոր հեղափոխական շարժումներից։

Սյուրռեալիզմը զարգացում ապրեց առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին՝ նախորդելով արվեստի մեջ մեկ այլ ուղղության՝ դադաիզմին (20-րդ դարասկզբի ավանգարդ արվեստի ուղղություն)։ Շարժման կարևորագույն կենտրոնը Փարիզն էր։ Այնուհետև սկսեց տարածվել ամբողջ աշխարհով՝ վերջիվերջո ազդեցություն թողնելով տարբեր կոնցեպտուալ (վերաբերում է մի գաղափարի հասկացմանը մեկ այլ գաղափարի կամ իմացական տիրույթի տեսանկյունից) արվեստների, գրականության, կինոյի, երաժշտության, ինչպես նաև քաղաքական մտքի և փորձի, փիլիսոփայության և սոցիալական տեսության վրա։

Շարժման հիմնադրումը

Սյուրռեալիստ բառը հորինել է Գիյոմ Ապոլիները և առաջին անգամ հայտնվել է իր պիեսի առաջաբանում, որի առաջնախաղը կայացել է 1917թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմը ցրեց գրողներին ու նկարիչներին ովքեր հաստատվել էին Փարիզում և այդ ընթացքում շատերը ընդգրկվեցին դադաիզմի հոսանքի մեջ։ Դադաիստները բողոքում էին ներկայացումներով, գրվածքներով և արվեստի գործերով։ Պատերազմի ավարտից հետո, երբ նրանք վերադարձան Փարիզ, դադաիզմի գործունեությունը շարունակվեց։

Պատերազմի ժամանակ Անդրե Բրետոնը, ով սովորել էր բժշկություն և հոգեբանություն, ծառայում էր նյարդաբանական հիվանդանոցում, որտեղ նա օգտագործեց Զիգմունդ Ֆրոյդի հոգեբանական մեթոդները այն զինվորների վրա, ովքեր տառապում էին կոնտուզիայից։ Հանդիպելով երիտասարդ գրող Ժակ Վաշեյին՝ Բրետոնը զգաց, որ Վաշեն գրող Ալֆրեդ Ջերրիի հոգևոր որդին էր։ Նրան գրավեց երիտասարդ գրողի հակասական վերաբերմունքը և արհամարհանքը արվեստի ավանդույթների նկատմամբ։ Հետագայում Բրետոնը գրեց. «Գրականության մեջ ես հաջողությամբ հետևել եմ Արթուր Ռեմբոյին, Ջերրիին, Ապպոլինեռին, Նուվոյին, Լոտռեմոնին, բայց Ժակ Վաշեն է, ում ես պարտական եմ ամենաշատը»։

Սալվադոր Դալի, իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող, և սյուրռեալիզմի հիմնադիրներից։

Նա ծնվել է 1904 թվականի մայիսի 11-ին Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում։ Դեռ մանկուց Սալվադորը տարբերվում էր իր վարքով և բնավորությամբ։ Իր առաջին նկարը նա նկարել է տասը տարեկան հասակում։ 1921 թվականին ընդունվել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Նկարը, որ ներկայացրել էր ընդունվելու համար, չի ընդունվում փոքր լինելու պատճառով, բայց շատ բարձր է գնահատվում մասնագետների կողմից։Եվ նրանք Դալիին տալիս են երեք օր նոր նկար ներկայացնելու համար, բայց Սալվադորը ներկայացնում է նախորդից ավելի փոքր նկար։ Այդուհանդերձ, բացառության կարգով, բացառիկ վարպետության համար Սալվադորին ընդունում են ակադեմիա։ Մադրիդում ուսանելը ազդում է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, դրանք եղել են զուտ ակադեմիական ոճի մեջ։ Այդ ժամանակահատվածում նա ծանոթանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի և Լուիս Բունյուելի հետ։

Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովանկարներ։ 1926 թվականին նրան հեռացնում են ակադեմիայից վատ վարքի պատճառով։ Այդ տարի նա առաջին անգամ գնում է Փարիզ, որտեղ ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։

Դալին աջակցել և մասնակցել է սյուրռեալիզմի զարգացմանը, մեծապես գովազդել է այդ ոճը. ոճի առաջնորդները հետագայում նրան մեղադրել են չափազանց շահամոլ լինելու մեջ։ Դալիի այս ժամանակաշրջանի նկարներն արտացոլում են տեսիլքային կերպարներ ու ամենօրյա առարկաներ՝ անսպասելի կառուցվածքների տեսքով, ինչպիսիք են, օրինակ նրա հայտնի փափուկ ժամացույցները «Հիշողության կայունություն» նկարում:

Dali-the-persistence-of-mem.jpg«Հիշողության կայունություն», նկարիչ Սալվադոր Դալիի ամենահայտնի նկարներից է։ Գտնվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում 1934 թվականից։ Հայտնի է նաև «Ճկուն ժամեր», «Կարծրություն հիշողություն» կամ «Համառության հիշողություն» անվանումներով։ Այս ոչ մեծ նկարը (24×33 սմ) հավանական է, որ ամենահայտնի աշխատանքն է Դալիի։ Այստեղ նկարում ներկա է նաև հենց ինքը Դալին՝ քնած գլխի տեսքով, որը ցուցադրվում է «Տրտմության խաղը» և այլ նկարներում։ Հավատարիմ մնալով իր մեթոդիկային՝ նկարիչը բացատրում է սյուժեի ծագումը բնությունից։ Պորտ Լիգանտի բնապատկերն արդեն պատրաստ էր, և այս նկարի համար ընդամենը երկու ժամ էր անհրաժեշտ։ Վերադառնալով կինոյից, որտեղ նա գնացել էր այդ երեկոյան, Գալան շատ հստակ ասաց, որ ոչ մեկը, ով տեսել է մի անգամ «Հիշողության հարատևություն» նկարը, էլ չի մոռանա։ Նկարների ստեղծմանը, ըստ երևույթին կարողացան օգնել այն ընկերությունները, որոնք կարողացան Դալիի մոտ առաջացնել սերուցքային պանրի պատկերացումը (դրանով ընդգծվում է իր ասելիքը)

Իմպրեսիոնիզմ, ուղղություն արվեստում XIX դարի վերջին, XX դարի սկզբին։ Ծագել է ֆրանսիական գեղանկարչության մեջ, 1860-ական թվականների վերջին-1870-ական թվականների սկզբին:

Եզրի (տերմինի) ծագումը

«Իմպրեսիոնիզմ»-ը որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կլոդ Մոնեի «Տպավորություն։ Ծագող արևը» նկարը։ Պատահականորեն ընտրված տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում։ 19-րդ դարի Ֆրանսիական մշակույթը յուրահատուկ է։ Այսպես ասած «պաշտոնական» մշակութային միջավայրը՝ Ակադեմիա, Կոնսերվատորիա, Օպեր խիստ պահպանողական (կոնսերվատիվ) են։ Որևէ այլ երկրում «մահացած» սովորույթները (տրադիցիաներ) այդպիսի ուժ չունեն, ինչպես Ֆրանսիայում։ Սակայն դրան զուգահեռ, որևէ այլ երկրում չկան այնքան մեծ թվով և այնպիսի մոլեռանդ «որոնողներ», մշակութային նորարարներ, ովքեր համառ էին և անձնազոհ իրենց գործի հանդեպ և կատաղի կերպով պայքարում էին իրենց ձեռագրի համար՝ տարիներով մշակելով այն։

Էությունը

Իմպրեսիոնիզմը նոր հայեցվածքի և արժևորման հաստատումն էր։ Շարժման ու փոփոխությունների, իրականության գունագեղության աննախադեպ, հավաստի ու ճշմարտացի պատկերը իմպրեսիոնիստները ստեղծում էին հաճախ ներկայացնելով միևնույն տեղը, համանման դրություններն ու օբյեկտները տարբեր պահերի ու տարբեր կետերից։ Անմիջական տպավորությունների, լույսի խաղերի հարստության արտացոլումը իմպրեսիոնիզմում ծառայում է երևույթների էության մեջ թափանցելու, կյանքի ընթացքը, շարժման ներքին ուժերը բացահայտելու նպատակին։ Իմպրեսիոնիզմը պլեների հետևողական կիրառումով ոչ միայն սկզբունքային վերադարձ էր դեպի բնությունը, այլև ժամանակակից քաղաքի հակադրությունների, առօրյայի, հասարակ մարդու իրական ապրումների ու կեցության, նրան շրջապատող իրերի գեղեցկության նոր մեկնաբանում։ Նյութական աշխարհում օդի և լույսի տարածման, բեկբեկման, տրոհման անգերազանց արտացոլումն իմպրեսիոնիզմում օգտագործվում էր մաքուր գույների օպտիկական համադրումով։ Պատկերման մեջ երանգների արտահայտիչ ուժը հաստատվում էր դրանց ինքնուրույն արժեքով։ Լույսը դառնում էր պատկերվող աշխարհի շարժման հիմնական կրողը։ Իմպրեսիոնիստներն արդեն 80-90 թվականներին դառնում են լույսն ու ստվերը, ջրի խաղը, երկնքը և ամպերը գեղանկարելու միակ վարպետները։ Կորչում է հետաքրքրությունը մարդկանց հանդեպ, անհետանում են անհատները, հասարակական իրադարձությունները, կապերը։ Իմպրեսիոնիստների մոտ ամբողջ աշխարհը վերածվում է լույսի, օդի և ջրի խաղի։ Չնայած պոեզիայի հետ կապված ոչ հաճախ են կիրառում իմպրեսիոնիզմ տերմինը, սակայն Պոլ Վեռլենը և ժամանակակից ուրիշ պոետներ իսկական իմպրեսիոնիստներ են պոեզիայի բնագավառում։ Իմպրեսիոնիզմը գրականության մեջ նույնպես արվեստագետի անհատական տպավորությունների, զգացումների, ապրումների մարմնավորումն է:

Օսկար Կլոդ Մոնե, ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Նա այս ուղղության ռահվիրանն է, որը ձևակերպեց դրա սկզբունքները և մշակեց գեղանկարչական տեխնիկան։ Նկարչի անվան հետ են կապված իմպրեսիոնիզմի բազմաթիվ նվաճումներ։ 1858-1859 թթ. Մոնեն սովորել է Հավրում՝ Բուդենի մոտ, իսկ հետո ևս երկու տարի՝ Փարիզի Սյուիս ակադեմիայում։

Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ և դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում», «Կամիլլա», «Կինը այգում» և այլն։ Նկարների մեծ մասն արված է բնության գրկում, նկարիչը հատուկ ուշադրություն է դարձնում լույսի և oդի փոփոխությանը, բնության գունային հարստությանը։

1860-ական թվականների վերջերից Մոնեն ստեղծագործել է բնանկարի ժանրում, ուր մարդու ներկայությունը դիտվում է որպես բնապատկերի ներդաշնակ և անբաժան տարրը։ Այդ տարիների կտավներում նկարիչը արտահայտում է բնությունից, քաղաքի տեսարաններից ստացած իր անմիջական տպավորությունները։

Մոնեի լավագույն ստեղծագործական շրջանն են հանդիսանում 1870-ական թվականները, երբ նա մեծ ներշնչանքով կատարում է մի շարք համոզիչ, գունեղ, թարմությամբ տոգորված բնանկարներ՝ պատկերելով հարափոփող կյանքի հոսքից կորզված ինչ-որ ակնթարթներ։ Նկարների սյուժենրը պարզ են, բայց գրավիչ (մշտապես շտապող մարդկանցով լեցուն բուլվարներ ու հրապարակներ՝ «Կապուցիների բուլվարը Փարիզում», «Բել-Իլի ժայռերը» և այլն)։

Ձգտելով արտահայտել բնության և բնանկարների մի ամբողջ շարք՝ նկարիչը պատկերում է միևնույն տեսարանը օրվա տարբեր պահերին և եղանակներին։ Նա ստեղծում է Վենետիկը, Թեմզան, Ռուանի տաճարը պատկերող նկարներ։ Այս գործերում պարզ երևում է, որ ակնթարթային տպավորությունների պատկերումով տարված Մոնեի նկարները կորցնում են իրենց ամբողջական, ավարտուն տեսքը՝ նմանվելով պատահական թռուցիկ էտյուդների։ Էսքիզային, հաճախ նաև դեկորատիվ, պայմանական բնույթ են կրում Մոնեի ուշ շրջանի ստեղծագործությունները։

Եվ չնայած վերջին շրջանում Կլոդ Մոնեի արվեստը ճգնաժամ ապրեց, այն միևնույն է, մեծ ազդեցություն թողեց հատկապես բնանկարի ժանրում աշխատող իմպրեսիոնիստների վրա:

Claude Monet, Impression, soleil levant.jpg«Տպավորություն. Ծագող արև», Կլոդ Մոնեի նկարը, որը ստեղծվել է 1872 թվականին։ Բնօրինակ տարածքը Հավրի հին նավահանգիստն է։ Նկարը պատկանում է իմպրեսիոնիզմի ոճին:

Կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1874 թվականին լուսանկարիչ Նադարի արվեստանոցում։ Լրագրող Լուի Լեռուան իր «Իմպրեսիոնիստների ցուցահանդեսը» (Le Charivari, 1874 թիվ) թերթում գրում է. «Պատկերներն առավել ավարտուն կլինեին, քան այս „Տպավորությունը“!»:

Այս աշխատանքը ցուցադրվում է Փարիզի Մարմոտան թանգարանում, որտեղից 1985 թվականին գողացվել էր նկարչի այլ կտավների հետ։ Գողացվածների շարքում էին նաև Օգյուստ Ռենուարի և Բերտա Մորիզոյիկտավները։

Կտավը գտնվել է հինգ տարի հետո միայն: Իսկ 1991 թվականին բերվել է թանգարան և ցայսօր էլ ցուցադրվում է մյուս նմուշների հետ միասին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s