Թարգմանություն։ Աշխարհի քարտեզը և ճիշտ մարդը

Մի մռայլ և անձրևային օր Պետ անունով տղան չեր կարողանում գտնել իր տեղը և անընդհատ պտտվում էր հոր շուրջը, խանգարելով նրան պատրաստվել հաշվետվությանը։ Երբ հոր համբերությունը հատեց նա վերցրեց մի հին ամսագիր, պոկեց մեծ թերթ աշխարհի քարտեզով, բաժանեց այն մանր կտորների և հանձնելով տղային ասաց․

-Պե՛տ, այս կտորներից հավաքիր աշխարհի քարտեզը, իսկ ես քեզ կտամ գումար պաղպաղակ գնելու համար:

Թվում էր, թե դա հինգ րոպեում կատարելու աշխատանք չէ, նույնիսկ հասուն մարդու համար։

Մեծ էր հոր զարմանքը, երբ տղան տասը րոպե անց մտավ սենյակ և ասաց, որ վերջացրել է առաջադրանքը։

-Ինչպե՞ քեզ հաջողվեց այդքան արագ կատարել առաջադրանքը,-հարցրեց հայրը։

-Դա այդքան էլ դժվար չէր,-պատասխանեց Պետը․-ուղղակի էջի մյուս կողմում կար մարդու նկար։ Ես շրջեցի բոլոր թերթիկները, հավաքեցի մարդու նկարը և հետ շրջելով էջը ստացա ճիշտ հավաքված ածշխարհի քարտեզը։ Ես մտածում եմ, եթե մարդը ճիշտ է, ապա աշխարհը նույնպես ճիշտ կլինի։

Հայրը ժպտաց և որդուն տվեց գումար պաղպաղակ գնելու համար։

«Եթե մարդը ճիշտ է, ապա աշխարհը նույնպես ճիշտ կլինի»,-ծիծաղեց հայրը, հասկանալով, որ հաշվետվության վերնագիրը միանաշանակ ունի։

Ռուսերենից թարգմանեց Մարիամ Ժամկոչյանը:

Աղբյուրը

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s