Թարգմանություն։ Աշխարհի քարտեզը և ճիշտ մարդը

Մի մռայլ և անձրևային օր Պետ անունով տղան չեր կարողանում գտնել իր տեղը և անընդհատ պտտվում էր հոր շուրջը, խանգարելով նրան պատրաստվել հաշվետվությանը։ Երբ հոր համբերությունը հատեց նա վերցրեց մի հին ամսագիր, պոկեց մեծ թերթ աշխարհի քարտեզով, բաժանեց այն մանր կտորների և հանձնելով տղային ասաց․

-Պե՛տ, այս կտորներից հավաքիր աշխարհի քարտեզը, իսկ ես քեզ կտամ գումար պաղպաղակ գնելու համար:

Թվում էր, թե դա հինգ րոպեում կատարելու աշխատանք չէ, նույնիսկ հասուն մարդու համար։ Continue reading “Թարգմանություն։ Աշխարհի քարտեզը և ճիշտ մարդը”

Ավ. Իսահակյան«Արևի մոտ»: Վերլուծություն

Այս պատմվածքը մի որբ երեխայի մասին է, ով մեջքը հարուստ տան պատին հենած ձեռքը մեկնել էր դեպի մարդկանց: Մինչ երեկո երեխային ոչոք չօգնեց: Արևի մայր մտնելուն պես նա սկսեց մրսել և որոշեց գնալ արևի մոտ, որ տաքանա: Ճանապարհին նրան մի հովիվ օգնեց և տարավ իր տուն: Հովվի կինը երախային ջերմ մոր պես ընդունեց, իսկ տղաները որպես եղբայրներ:

Որբ երեխան իր արևը գտավ այս տանը: Եղբայրների և մոր մոտ քնած նրան երազում թվում էր, որ գրկել է արևին: Յուրաքանրյուրիս համար էլ արևը մեր ընտանիքը, հարազատները, մեզ սիրող և մեզ համար թանկ մարդիկ են: Իմ կարծիքով արև փնտրելուց առաջ մենք ինքներս պետք է մի կտոր արև ունենանք մեր մեջ դիմացինին սեր ու ջերմություն պարգևելու համար:

Պատմվածքը կարող եք կարդալ՝ այստեղ:

Ավ.Իսահակյան«Սաադիի վերջին գարունը»: Վերլուծություն

Այս ստեղծագործության մեջ նկարագրվում է Սաադիի ապրած վերջին գարնան օրերից մեկը: Նա արդեն շատ ծեր էր, բայց նրա հոգին դեռ շարունակում էր տեսնել և լսել աշխարհի իրերն ու ձևերը: Սաադին զմայլվում էր բնության գեղեցկությամբ, նա մտաբերում էր այն հարյուր տարիները որ ապրել էր: Այդ տարիները անցել էին մի գիշերվա երազի պես: Նա նայում էր իր շուրջը, երկնքին և շարունակում զարմանակ աշխարհի գեղեցկությամբ: Սաադին ապրել էր այդքան տարիներ, բայց ամեն օր զարմանքով էր նայում աշխարհին:

«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։ Մենք ծնվում ենք անկախ մեր կամքից, ապրելով ամեն օր նորություններ ենք բացահայտում մեզ համար, մեռնում այն մտքով, որ այլևս չենք տեսնի աշխարհի հեքիաթը:

Պատմվածքը կարող եք կարդալ՝ այստեղ: