«Շադի Ղադիրյան. հետահայաց» խորագրով ցուցադրություն

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի եւ «Մուսկարի» ասոցիացիայի համագործակցության արդյունքում ԳԱԿ-ի «Արծիվ» սրահում բացվել է «Շադի Ղադիրյան. հետահայաց» խորագրով ցուցադրությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացված են հայտնի իրանցի լուսանկարչուհու հիսուներեք աշխատանքներ: Շադի Ղադիրյանի յոթ շարքերի լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Արվեստագետի աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Հնդկաստան, ԱՄՆ եւ այլն: «Ցուցադրությունը յուրահատուկ անդրադարձ է՝ բացահայտելու լուսանկարչուհու ներաշխարհը եւ աշխարհընկալումը, որոնք մեզ են փոխանցվում թվացյալ պարզ, սակայն միանգամայն խորունկ պատկեր-ուղերձներով»,- նշեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: Ցուցադրության կենտրոնում կինն է՝ իր հոգսերով, ապրումներով եւ առօրյայով։ Չնայած ցուցադրությունն ինքնին շատ հետաքրքիր էր, սակայն այցելուներին հատկապես շատ էր հետաքրքրում «like everyday» շարքը, որտեղ կանանց դեմքերը փոխանակված են կենցաղային տեխնիկայով, որոնք իշխում են տնային տնտեսուհիների կյանքում։ «Կինը ստիպված է բավարարել «ուրիշների» ցանկություններն ու իղձերը այն աստիճան, որ երբեմն նույնիսկ հրաժարվում է իր դեմքից, այնուամենայնիվ բավական է բարձրացնել վարագույրը եւ տեսնել, թե այնտեղ ով է։ Այնտեղ կինն է, այնտեղ ես եմ»,- այսպես է բնութագրել լուսանկարչուհին իր «like everyday» շարքը։
      

Երջանկության իմաստը: Վերլուծություն:

Այս պատմվածքում մի ծերունի դերվիշ գնում է եգիպտական անապատ, որ մեծ Սֆինքսից հարցումներ անի՝ երջանկության խորհուրդը իմանալու համար: Նա ասում է, որ համայն աշխարհից հարցում է արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Բայց մնացել է անպատասխան: Ասում է, որ իրեն պատմի դարերի տեսածը, ասի թե ինչ է երջանկությունը։
Եվ լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրում է, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցնում են օրեր, գիշերներ, բայց դերվիշը՝ անքուն ու կանգուն սպասում էր պատասխանի, և պատասխան չկար: Continue reading “Երջանկության իմաստը: Վերլուծություն:”

Վերածննդի ժամանակաշրջան

Վերածննդի դարաշրջանը կամ Ռենեսանսը եվրոպական պատմության մեջ ժամանակաշրջան է, որը հայտնի է մշակութային բազմապիսի վերափոխումներով: Վերածննդի դարաշրջանը փոխարինելու եկավ Միջին դարերին և դարձավ միջանկյալ շրջան վերջինիս ու Լուսավորության դարաշրջանի համար:

Կարճ՝ Վերածննդի դարաշրջանի մասին

Միանգամից չի կարելի ասել, որ եվրոպական մշակույթի Վերածննդի դարաշրջանը համաշխարհային նշանակություն ու տարածում է ունեցել: Ռենեսանսի սկզբի և ավարտի տարեթվերն անհնար է հստակորեն նշել՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ եվրոպական տարբեր երկրների համար այդ տարեթվերը տարբերվում են: Սակայն ընդունված է համարել, որ Վերածննդի դարաշրջանը սկսվել է XIV դարում և վերջացել է XVII դարում: Continue reading “Վերածննդի ժամանակաշրջան”