Ամանորյա թարգմանություն: Կախարդական փաթիլը:

Ամանորից առաջ Սերյոժան որոշեց նամակ գրել Ձմեռ պապիկին և նվեր խնդրել իր համար. «Մեկել տեսար բերեց»,- մտածեց տղան: Երկու շաբաթից ստացավ պատասխանը: Ձմեռ պապը շնորհավորում էր Սերյոժային, նրա բոլոր ընկերներին և հարազատներին գալիք Նոր Տարվա կապակցությամբ: Բայց նվերի փոխարեն ծրարում դրված էր արծաթագույն փայլաթիթեղից կտրված փաթիլ: Ձմեռ պապը հավատացնում էր, որ դա հասարակ փաթիլ չէ, և այն կվերածվի ցանկացած նվերի: Բայց դրա համար պետք է Նոր Տարվա գիշերը այն դնել տոնածառի տակ և ասել հետևյալ խոսքերը. «Փաթի՛լ, խնդրում եմ ինձ նվիրի՛ր ամանորյա նվեր»: Նամակում Սերյոժան Ձմեռ պապիկից խնդրել էր ֆոտոխցիկ կամ աստղադիտակ: Բայց այն, որ դա կարող է կազմակերպել փայլաթիթեղյա փաթիլը, տղան չհավատաց: Նա պատմեց դա իր մայրիկին:

Մայրիկը պատասխանեց.

– Բայց ինչու՞ ոչ: Ամանորի գիշերը հրաշքներ են կատարվում: Դրա մասին բոլորը գիտեն: Ահա և Կատյուշաին էլ մի բան նվիրեր Ձմեռ պապիկը:

Սերյոժան լրիվ մոռացել էր իր երկու տարեկան փոքրիկ քրոջ մասին: Նա նույնպես նվեր կցանկանար և շատ կտխրեր, որ Ձմեռ պապը նվեր բերեր միայն Սերյոժային:

Երկար մտածեց Սերյոժան և որոշեց փաթիլից նվեր խնդրել իր քրոջ համար. «Նա ինձնից փոքր է, նրան նվերն ավելի անհրաժեշտ է»,-որոշեց տղան:

Ամանորյա գիշերը նա փաթիլը դրեց տոնածառի տակ և ասաց.

– Կախարդակա՛ն փաթիլ, խդրում եմ ոչ թե ինձ, այլ քրո՛ջս նվիրիր ամանորյա նվեր:

Մայրիկը լսեց և ասաց.

– Կեցցես Սերյոժա՛: Կատյուշան մեր ընտանիքում ամենափոքրն է: Թող այդ նվերը իրեն հասնի:

Առավոտյան Սերյոժան նայեց տոնածառի տակ, բայց չհավատաց իր աչքերին: Այնտեղ կար ոչ թե մեկ, այլ երկու նվեր: Մեկը Կատյուշային՝ մեծ, փափուկ, երկարականջ նապաստակ, երկրորդը իր համար՝ փաթեթավորված նոր տուփի մեջ  ֆոտոխցիկ: Իսկ արծաթագույն փայլաթիթեղից փաթիլը չէր կորել: Այն դրված էր ամանորյա տոնածառի ճյուղերից մեկի վրա:

Ռուսերենից թարգմանեց Մարիամ Ժամկոչյանը:
Աղբյուրը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s