Երկհնչյուններ և ձայնակապ

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
Ինչպես տեսնում ենք, յ-ն ձայնավորներին համակցվում է սկզբից կամ վերջից՝
բացի ի, ը ձայնավորներից, որոնց կցվում է միայն սկզբից։ Միջձայնավորային յ-ն երկհնչյուն է կազմում հաջորդող ձայնավորի հետ, օրինակ՝ Հայաստան,
ոչ թե Հայ-աստան։
Շեշտի դիրքի փոփոխության հետևանքով որոշ երկհնչյուններ կարող են
հնչյունափոխվել, օրինակ՝ լույս-լուսավոր, մատյան-մատենագիր։
Իրար հաջորդող երկու ձայնավորներն արտասանելիս սովորաբար նրանց
միջև հնչում է յ կիսաձայնը, օրինակ՝ տղայի, արքայի և այլն։ Այս յ-ն կարող է
չգրվել, օրինակ՝ վերարկուի, ժողովածուի և այլն։ Յ-ն գրվում է միայն այն
դեպքում, երբ ա-ին, ո-ին հաջորդում է որևէ ձայնավոր, օրինակ՝ կաթսայի,
երեկոյի և այլն։ Սակայն մի շարք բառերում (հատկապես օտար) ա-ին և ո-ին
ձայնավոր հաջորդելու դեպքում էլ յ-ն չի գրվում (մեծ մասամբ այն գրեթե չի էլ
արտասանվում), օրինակ՝ արխաիկ, պոեմ, պոետ և այլն։ Ձայնավորների միջև
արտասանվող յ հնչյունը կոչվում է ձայնակապ։
Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  • Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
    Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
    ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
    համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
    հյուսն։
    3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
    երկհնչյուն կա։
    Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
    մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
    հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
    յուրային։
    4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
    ու բաղաձայնների քանակը։
    Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
    մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
    դազգահ:5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
    Հեք….աթ, ակաց…., բամ…., այծ….մ, էներգ…., Անդր….ս, եղ….մ,
    էքսկուրս…., խավ….ր, կղզ….կ, Սուք….ս, կր…., միլ….րդ, վայրկ….ն, Բեն….մին,
    մում…., Սիս….ն, փաս….ն, միմ….նց, Արաքս…., դաստ….րակ, լ….րդ, քիմ….,
    օվկ….նոս, անց….լ, Ազար…., Անան…., Եղ…., Եղ….զար, Երեմ…., հեծ….լ,
    Զաքար…., Մար….մ, Ամալ…., Օֆել….։
    6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
    Ամբ….ն, աքս….մ, բրաբ….ն, լեգ….ն, հետ….տն, արդ….ք, մարմար….ն,
    թ….րեմ, մեդալ….ն, միլ….ն, ակորդ….ն, չեմպ….ն, պանս….նատ, Սրապ….ն,
    տրիլ….ն, օր….րդ ավիաց….ն, ինդուկց….ն, ամ….բա, քամել….ն։
    7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
    Կա….ուն, հա….ելի, Միքա….ել, զրո….ական, է….ություն, նա….ել, վա….ելել,
    գա….իսոն, է….ակ, ատամնաբու….ժ, Ռաֆա….ել, մի….այն, պո….եմ, պո….ետ,
    մի….ասին, հի….անալ, թե….ել, խնա….ել, հի….անալ, որդի….ական