Ամանորյան ընթերցարան: Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Այս պատմվածքը Լիբանանի անտառներից մեկում աճած երեք մայրիների մասին է: Նրանք շատ դանդաղ էին աճում և ականատես էին եղել շատ իրադարձությունների:

Մայրիներից առաջինը երազում էր գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը: Երկրորդը ցանկանում էր այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր: Իսկ երրորդը ուզում էր, որ մարդիկ, իրեն նայելով, ամեն անգամ Աստծուն հիշեին:

Մի օր անտառ եկան փայտահատներ և կտրեցին մայրիներին: Առաջինից գոմ և մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան: Երրորդ ծառի գերանները տախտակների բաժանեցին և պահեցին պահեստում:

Անցան տարիներ, և մի գիշեր ամուսնական մի զույգ,որ օթևան չուներ, որոշեց գիշերել գոմում: Այդ գիշեր կինը որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ:
Առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Մի համեստ տան մեջ մարդիկ նստել էին սեղանի շուրջ: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց: Եվ երկրորդ մայրին հասկացավ, որ ինքը նեցուկ եղավ Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Եվ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Կատարվեց երեք լիբանանյան մայրիների երազանքները, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Պատմվածքը ցանկանում է ասել, որ երազանքներին հասնելու համար անհրաժեշտ է շատ աշխատել և երկար սպասել: Ժամանակի ընթացքում չպետք է կորցնել հույսերը, քանի որ մեր երազանքներն էլ կարող են կատարվել բոլորովին այլ ձևով, քան մենք ենք պատկերացնում: Պետք է շարունակել հավատալ, որ բոլոր երազանքներն էլ մի օր կատարվում են:

Պատմվածքը կարող եք կարդալ՝ այստեղ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s