Վերածննդի ժամանակաշրջան

Վերածննդի դարաշրջանը կամ Ռենեսանսը եվրոպական պատմության մեջ ժամանակաշրջան է, որը հայտնի է մշակութային բազմապիսի վերափոխումներով: Վերածննդի դարաշրջանը փոխարինելու եկավ Միջին դարերին և դարձավ միջանկյալ շրջան վերջինիս ու Լուսավորության դարաշրջանի համար:

Կարճ՝ Վերածննդի դարաշրջանի մասին

Միանգամից չի կարելի ասել, որ եվրոպական մշակույթի Վերածննդի դարաշրջանը համաշխարհային նշանակություն ու տարածում է ունեցել: Ռենեսանսի սկզբի և ավարտի տարեթվերն անհնար է հստակորեն նշել՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ եվրոպական տարբեր երկրների համար այդ տարեթվերը տարբերվում են: Սակայն ընդունված է համարել, որ Վերածննդի դարաշրջանը սկսվել է XIV դարում և վերջացել է XVII դարում:

Նախևառաջ այս շրջանի առանձնահատկությունը այն է, որ միջնադարյան կրոնական ֆանատիզմին փոխարինելու եկան լուսավորական մշակույթն ու հումանիզմը:

Անտրոպոցենտրիզմը (գաղափար, ըստ որի՝ բոլոր մշակութային և գիտական հետազոտությունների կենտրոնում կանգնած է մարդը) դարձավ գերիշխող գաղափարախոսություն:

Հենց այս ժամանակ վերածնվեց հետաքրքրությունը մոռացված անտիկ մշակույթի նկատմամբ: Այստեղից էլ առաջացել է «Վերածնունդ» անվանումը:

Ռենեսանսի հիմնական ֆենոմենն այն էր, որ Բյուզանդական կայսրության անկումից հետո եվրոպական տարբեր պետություններ փախած բյուզանդացիները սկսեցին տարածել իրենց գրադարանները: Դրանցում կային բազմաթիվ անտիկ սկզբնաղբյուրներ, որոնք այն ժամանակ Եվրոպայում հայտնի չէին:

Քաղաքներում սկսեցին հայտնվել ու թափ հավաքել տարբեր գիտական և մշակութային կենտրոններ, որոնք գործում էին եկեղեցուց անկախ: Այս շարժումը սկսվեց Իտալիայում:

Վերածննդի դարաշրջանը կարելի է բաժանել 4 ժամանակաշրջանի՝

1. Պրոտոռենեսանս (XIII դ. 2-րդ կես – XIV դ.)

2. Վաղ վերածնունդ (XV դ. Սկիզբ – XV դ. վերջ)

3. Բարձր վերածնունդ (XV վերջ – XVI դ. առաջին 20-ամյակ)

4. Ուշ վերածնունդ (XVI դ. – 1590-ականներ)

Վստահությամբ կարելի է ասել, որ Եվրոպայի բոլոր երկրներում Վերածնունդն ունեցել է հսկայական ազդեցություն:

Ըստ էության՝ Վերածննդի դարաշրջանը ֆեոդալական հասարակական համակարգից բուրժուականին անցումն է: Հենց այդ ժամանակ ձևավորվեցին ազգային կառավարությունները, որոնց մեջ զարգացավ առևտուրը, և հաստատվեցին միջազգային դիվանագիտական հարաբերություններ:

Անհավանական տեմպերով զարգացավ գիտությունը և գրատպագրությունը: Աշխարհագրական հայտնագործությունները և բնագիտության առաջացումը մարդկության գիտակցության մեջ հեղափոխում արեցին: Հիմք դրվեց հետագա գիտական տեսությունների և բացահայտումների համար:

Նշանակալի առաջընթաց է արձանագրվել տեխնիկայում, հատկապես հանքարդյունահանման և նավաշինության ոլորտներում: 
Զարգացել է նաև պատմական գիտությունը. պատմաբանները հասարակական գործընթացի շարժիչ ուժ են համարել կուսակցությունների և սոցիալական խմբերի քաղաքական պայքարը։ 
Գրականության հիմնական թեման դարձել է մարդը. ստեղծվել են գրական մնայուն արժեքներ։ 
Պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է բանահյուսության ազդեցությամբ, առանձնացել է նոր՝ մարդասիրական աշխարհընկալմամբ և դրսևորվել առաջադեմ երաժշտական գործիչների ստեղծագործություններում: Աշխարհիկ վոկալ և գործիքային երաժշտության մեջ ստեղծվել են նոր ժանրեր, զարգացել է կատարողական արվեստը, գրվել են երաժշտությանը վերաբերող գրքեր: 
Առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները և քաղաքային տները:
Կերպարվեստում նույնպես նկարիչներն ու քանդակագործները, հենվելով գիտության և տնտեսության նոր նվաճումների վրա, ստեղծագործաբար օգտվելով անտիկ արվեստի ժառանգությունից, ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն ու շրջակա միջավայրը։
Վերածննդի թատրոնին բնորոշ էին իրականության հակասությունների վերամարմնավորումը, ժողովրդական արվեստի ավանդույթների զարգացումը, սկզբնավորվել է պրոֆեսիոնալ թատրոնը, դրամատուրգիայի և դերասանական արվեստի տեսությունը, կառուցվել են առաջին թատերական շենքերը:

Վերածննդին բնորոշ հատկանիշներ նկատվել են նաև Հայաստանում` դեռևս X–XIV դարերում: Հայկական Վերածննդի սկզբնավորումը նույնպես պայմանավորված էր քաղաքների, արհեստների, առևտրի բուռն զարգացմամբ: Երկրում ձևավորվել է ընդդիմադիր մտածողություն, արմատապես փոխվել է վերաբերմունքը մարդու նկատմամբ, իշխող է դարձել մարդասիրությունը: Այս միտումներն արտահայտվել են գրականության մեջ արմատական տեղաշարժեր են նկատվել իրավունքի , երաժշտության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի և մշակույթի այլ բնագավառներում: Ստեղծվել են կրթության և գրչության կենտրոններ, համալսարաններ, մատենադարաններ, ծաղկել են եկեղեցաշինությունը, մանրանկարչությունը։

 

Խորհրդավոր ընթրիք (իտալ.՝ Il Cenacoloկամ L’Ultima Cena), Քրիստոսի ու նրա աշակերտների վերջին ընթրիքը պատկերող որմնանկար է, որ Լեոնարդո դա Վինչին նկարել է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիեյի վանքի սեղանատան պատին։ Գործը սկսել է մոտավորապես 1495 թվականին։ Նկարի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։

Նկարը նաև ունի մի քանի հիշատակումներ՝ կապված 3 թվի հետ, որը խորհրդանշում է Սուրբ երրորդությունը. առաքյալները նստած են 3-ական խմբերով, Հիսուսի հետևը 3 պատուհան կա, և նաև Հիսուսի կերպարը նման է եռանկյունու։ Հնարավոր է, որ նմանություններ էլի են եղել, բայց դրանք կորչել են նկարի փչանալու պատճառով։

«Խորհրդավոր ընթրիքը» նաև շատ ենթադրությունների տեղիք է տվել։ Շատ գրողներ ու պատմաբաններ են անդրադարձել այս թեմային՝ փորձելով բացահայտել դա Վինչիի գաղտնիքը։

Ըստ որոշ այլ աղբյուրների՝ դա Վինչին երկար որոնումներից հետո ի վերջո գտել է Քրիստոսին համապատասխան բնորդ՝ գեղեցիկ և բարի դեմքով։ Հետագայում, երբ Լեոնարդոն դեռ շարունակում էր իր որոնումները՝ Հուդայի կերպարն ավարտելու համար, նա հանդիպում է մի թափառաշրջիկի, որին նոր էին բանտից դուրս հանել, և նրա դեմքի արտահայտությունը հետաքրքրում է նկարչին։ Այդ դեմքը մեղքերի հետևանք էր կրում իր վրա, կրքերի ու անօրենության կնիքը կար նրա վրա։ Որքան մեծ եղավ նկարչի զարմանքը, երբ նա իմացավ, որ այդ մարդը նույն այն սքանչելի դեմք ունեցող բնորդն էր, ում օգտահործել էր Քրիստոսին նկարելիս։ Ըստ վերջերս կատարված հետազոտություններից մեկի՝ դա Վինչին Կրտսեր Հակոբոսի ու Թովմասի կերպարներում պատկերել է հենց ինքն իրեն։ Մասնագետների փաստարկները ոչ միայն կերպարների հունական քթերն են ու թափված մազերն են (որոնք Լեոնարդոյի արտաքինի մասին գրեթե միակ հայտնի փաստերն են), այլև մատների դասավորությունը, ժեստը, որը ժամանակակիցները Լեոնարդոյի «ֆիրմային ժեստն» էին համարում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s