Կախարդական ավանդույթներ

Նոր տարվա գիշերը խորհրդանշական է նրանով, որ մարդիկ նվիրական երազանք են պահում՝ հույսով, որ գալիք տարում այն անպայման իրականություն կդառնա։ Ժամանակի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ձևավորվել են ամանորյա երազանքներ պահելու ինքնատիպ տարբերակներ։

Գերմանիայում, օրինակ, ընդունված է Ամանորին «ցատկել» երազանքի մեջ։ Երբ սկսում են հնչել գիշերվա 12-ը խորհրդանշող ղողանջները, գերմանացիները կանգնում են ցանկացած բարձ բանի վրա (աթոռ, աստիճան և այլն) և վերջին ղողանջին ցատկում են այդտեղից բարձրաձայն բղավելով ցանկությունը։

Հարավային Կորեայում համարում են, որ երազանքներ պահելն ավելի արդյունավետ է արևածագի ժամանակ, ամանորյա առաջին գիշերից հետո։ Այսինքն կա իմաստ ողջ գիշեր զբոսնելու մեջ, քանի դեռ չի լուսացել։
Իսպանիայում և Լատինական Ամերիկայի շատ երկրներում (Վենեսուելա, Չիլի, Մեքսիկա, Արգենտինա) ավանդույթ կա, ըստ որի՝ պետք զանգերի ամեն մի ղողանջին խաղողահատիկ ուտել և միաժամանակ երազանք պահել։ Եթե Նոր Տարին դիմավորում են փողոցում, ապա իրենց հետ մեկ կապոց խաղող են վերցնում։
Բուլղարիայում երազանքի իրականացումը համբույրից է կախված։ Ղողանջների հնչելու ընթացքում անջատում են լույսը, ինչից հետո մթության մեջ փնտրելով գտնում են իրենց համար թանկագին մի մարդու և համբուրում նրան։ Այդ ժամանակ բոլոր երազանքները կիրականանան։

Լատվիայում համարվում է, որ երազանքը իրականություն կդառնա, եթե գիշերվա 12-ը ազդարարող ղողանջների ժամանակ սիսեռ ուտեն։
Հնդկաստանում Ամանորին օդային օձ են բաց թողնում և երազանք պահում։
Բրազիլիայում երազանք պահելիս ջրի ալիքների վրա մոմերով փոքրիկ նավակներ են բաց թողնում։ Եթե ծովն «ընդունում է» նվերը, և ափ չի շպրտում, նշանակում է, որ երազանքը կիրականանա։
Մեծ Բրիտանիայում ընդունված է դռներն ավելի լայն բաց անել, որպեսզի անցյալ տարվա ամեն չարիք գնա, իսկ բարին, այդ թվում՝ պահած երազանքները տուն մտնեն։
Ճապոնիայում Ամանորի գիշերը բարձի տակ են դնում առագաստագործի պատկերով նկար, որպեսզի անպայման իրեն տուն այցելեն երջանկության 7 աստվածները։
Ֆրանսիայում ընդունված է Նոր տարուն կարկանդակ պատրաստել, իսկ խմորի մեջ ընդեղենի հատիկ դնել։ Բոլոր հյուրերը կարկանդակից մեկական կտոր են վերցնում, ընդեղենի հատիկը ում կտորում եղավ, նրա երազանքն անպայման կիրականանա։

Մթնոլորտ

Մթնոլորտը, երկնային մարմնի գազային ծածկ, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։ Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները։ Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը։ Այժմ պարզենք թե ինչ գազերից է բաղկացած մթնոլորտը։ Առաջինն ազոտի ատոմն է ( նշանակվում է N տառով), որի միջուկում կա 7 պրոտոն և 7 նեյտրոն։ Երկրորդը թթվածին ատոմն է (նշանակվում է O տառով)։ Թթվածնի և ջրածնի մոլեկուլներն իրար հետ փոխազդելիս առաջացնում են ջրի մոլեկուլներ: Երրորդն ածխածին ատոմն է (նշանակում են C տառով)։ Ածխածինը թթվածնի հետ փոխազդելով առաջացնում է ածխաթթու գազ։ Այժմ պատկերացնենք գազերի մի խառնուրդ, որի 78%-ը ազոտ է, 21%-ը՝ թթվածին, իսկ մնացած 1%-ում ջրային գոլորշիներ, ածխաթթու գազ, արգոն, նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն։

Ջերմաստիճանի նվազման տիրույթը՝ 0-ից մինչև 8-10 կմ բարձրությամբ ընկած շերտը անվանում են տրոպոսֆերա, իսկ 12-18 կմ ընկած շերտը անվանում են տրոպոպաուզա։ Այստեղից սկսած ջերմաստիճանը սկսում է աճել։ Բանն այն է, որ 18 կմ-ից բարձր՝ Երկրի մակերևույթի ազդեցությունը, որպես ջերմության աղբյուր, արդեն աննշան է։ Ավելի զգալի է դառնում այն, որ օդն անմիջականորեն կլանում է Արեգակի ճառագայթները։ Այս նոր շերտի՝ ստրատոսֆերայի ստորին սահմանին ավելի քիչ է հասնում Արեգակի ճառագայթումից կլանվող ջերմացնող էներգիան, քանի որ մինչ այդ կլանվում է վերին շերտերի կողմից։ Ստացվում է, որ ջերմության աղբյուրն այս անգամ վերևում է։ Չնայած օդի ծայրահեղ չորությանը՝ ստրատոսֆերայում երբեմն հանդիպում են, այսպես կոչված սադափե ամպեր, որոնք գունեղ են՝ մանր սառցաբյուրեղների միջով անցնող ու ցրվող լույսի շնորհիվ։ Հասնելով 18 կմ-ին՝ աստիճանաբար զգալի է դառնում երկրային կյանքի համար ամենակարևոր, պաշտպանիչ շերտերից մեկը՝ օզոնային շերտը։ Ավելի վեր՝ 25 կմ-ի վրա օզոնի խտությունը հասնում է իր առավելագույն արժեքին։ Իսկ 10 կմ-ի վրա օդն այնքան նոսր է, որ թթվածնի ատոմներն ու մոլեկուլները շատ հազվադեպ են հանդիպում միմյանց։ Մյուս կողմից այստեղ հասնող ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթումը քայքայում է թթվածնի մոլեկուլների մեծ մասը, արդյունքում օզոնի նշույլներն անհետանում են։ 55 կմ-ի վրա ջերմաստիճանը հասնում է 0 °C։ Այստեղ ավարտվում է ստրատոսֆերան և սկսվում է մեզոսֆերան՝ միջնոլորտը։ Ջերմաստիճանը կրկին սկսում է ընկնել, քանի որ նվազում է օդի խտությունը, ուստի և արգեկնային ճառագայթումից կլանվող և օդը տաքացնող էներգիան։ 80 կմ-ի վրա ջերմաստիճանը դառնում է –80 °C, սա արդեն մեզոպաուզան է։ Այստեղ հանդիպում են նոսր, թելիկավոր ամպեր։ Ենթադրվում են, որ ի տարբերություն ջրի մանրագույն կաթիլներից կազմված սովորական ամպերի՝ սրանք բաղկացած են ջրի սառցաբյուրեղներով պատված փոշու յուրահատուկ մասնիկներից, որոնց ծագումը, գուցե կապված է հրաբխային կամ արտադրական արտանետումների, ինչպես նաև տիեզերքից եկող փոքր մարմինների՝ երկնաքարերի հետ։ Այստեղից ջերմաստիճանը նորից սկսում է աճել։ Նշանակում է՝ մտնում ենք հաջորդ շերտը, որն անվանում են թերմոսֆերա (ջերմոլորտ) կամ իոնոսֆերա (իոնոլորտ)։ 150 կմ-ից սկսած հանդիպում ենք արբանյակների։ Իոնոլորտը ձգվում է մինչև 800 կմ։ Դրանից վեր էկզոսֆերան է։ Միջավայրի ծայրահեղ նոսրության պայմաններում առավել արագ ու վեր թռչող մասնիկները, առանց այլ մասնիկների հետ բախվելու, կարող են ավելի մեծ բարձրությունների հասնել, քան դանադաղ մասնիկները։ Այդ պատճառով էկզոսֆերա են թափանցում միայն մթնոլորտի ամենաթեթև ու ամենաարագ մասնիկները՝ հիմնականում ջրածնի ատոմները։ 1000 կմ-ի վրա էկզոսֆերայի և միջմոլորակային տարածության տարբերությունը դառնում է աննշմարելի։ Երկրային պայմանների համեմատ այնտեղ գրեթե դատարկություն է՝ վակուում։

Ամանորյա թարգմանություն: Կախարդական փաթիլը:

Ամանորից առաջ Սերյոժան որոշեց նամակ գրել Ձմեռ պապիկին և նվեր խնդրել իր համար. «Մեկել տեսար բերեց»,- մտածեց տղան: Երկու շաբաթից ստացավ պատասխանը: Ձմեռ պապը շնորհավորում էր Սերյոժային, նրա բոլոր ընկերներին և հարազատներին գալիք Նոր Տարվա կապակցությամբ: Բայց նվերի փոխարեն ծրարում դրված էր արծաթագույն փայլաթիթեղից կտրված փաթիլ: Ձմեռ պապը հավատացնում էր, որ դա հասարակ փաթիլ չէ, և այն կվերածվի ցանկացած նվերի: Բայց դրա համար պետք է Նոր Տարվա գիշերը այն դնել տոնածառի տակ և ասել հետևյալ խոսքերը. «Փաթի՛լ, խնդրում եմ ինձ նվիրի՛ր ամանորյա նվեր»: Նամակում Սերյոժան Ձմեռ պապիկից խնդրել էր ֆոտոխցիկ կամ աստղադիտակ: Բայց այն, որ դա կարող է կազմակերպել փայլաթիթեղյա փաթիլը, տղան չհավատաց: Նա պատմեց դա իր մայրիկին: Continue reading “Ամանորյա թարգմանություն: Կախարդական փաթիլը:”

Երկհնչյուններ և ձայնակապ

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
Ինչպես տեսնում ենք, յ-ն ձայնավորներին համակցվում է սկզբից կամ վերջից՝
բացի ի, ը ձայնավորներից, որոնց կցվում է միայն սկզբից։ Միջձայնավորային յ-ն երկհնչյուն է կազմում հաջորդող ձայնավորի հետ, օրինակ՝ Հայաստան,
ոչ թե Հայ-աստան։
Շեշտի դիրքի փոփոխության հետևանքով որոշ երկհնչյուններ կարող են
հնչյունափոխվել, օրինակ՝ լույս-լուսավոր, մատյան-մատենագիր։
Իրար հաջորդող երկու ձայնավորներն արտասանելիս սովորաբար նրանց
միջև հնչում է յ կիսաձայնը, օրինակ՝ տղայի, արքայի և այլն։ Այս յ-ն կարող է
չգրվել, օրինակ՝ վերարկուի, ժողովածուի և այլն։ Յ-ն գրվում է միայն այն
դեպքում, երբ ա-ին, ո-ին հաջորդում է որևէ ձայնավոր, օրինակ՝ կաթսայի,
երեկոյի և այլն։ Սակայն մի շարք բառերում (հատկապես օտար) ա-ին և ո-ին
ձայնավոր հաջորդելու դեպքում էլ յ-ն չի գրվում (մեծ մասամբ այն գրեթե չի էլ
արտասանվում), օրինակ՝ արխաիկ, պոեմ, պոետ և այլն։ Ձայնավորների միջև
արտասանվող յ հնչյունը կոչվում է ձայնակապ։
Գործնական քերականություն

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

  • Գարունդ հայերեն է գալիս,
    Ձյուներդ հայերեն են լալիս….
  • Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
    Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
  • Հայաստան ասելիս այտերս այրվում են,
    Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
    Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
  • Ծանր նստել է քարափը ձորում,
    Հյուրընկալ տերը մանկության ձորի։
  • Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
    Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
    Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
    Ու համբերությունն այս մեծ քարափի։
    Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
    Իր ներսը նայի, և ով իմանա,
    Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
    Կամ թե այնպիսի մի հարստություն,
    Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
    Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
    ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
    համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
    հյուսն։
    3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
    երկհնչյուն կա։
    Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
    մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
    հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
    յուրային։
    4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
    ու բաղաձայնների քանակը։
    Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
    մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
    դազգահ:5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
    Հեք….աթ, ակաց…., բամ…., այծ….մ, էներգ…., Անդր….ս, եղ….մ,
    էքսկուրս…., խավ….ր, կղզ….կ, Սուք….ս, կր…., միլ….րդ, վայրկ….ն, Բեն….մին,
    մում…., Սիս….ն, փաս….ն, միմ….նց, Արաքս…., դաստ….րակ, լ….րդ, քիմ….,
    օվկ….նոս, անց….լ, Ազար…., Անան…., Եղ…., Եղ….զար, Երեմ…., հեծ….լ,
    Զաքար…., Մար….մ, Ամալ…., Օֆել….։
    6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
    Ամբ….ն, աքս….մ, բրաբ….ն, լեգ….ն, հետ….տն, արդ….ք, մարմար….ն,
    թ….րեմ, մեդալ….ն, միլ….ն, ակորդ….ն, չեմպ….ն, պանս….նատ, Սրապ….ն,
    տրիլ….ն, օր….րդ ավիաց….ն, ինդուկց….ն, ամ….բա, քամել….ն։
    7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
    Կա….ուն, հա….ելի, Միքա….ել, զրո….ական, է….ություն, նա….ել, վա….ելել,
    գա….իսոն, է….ակ, ատամնաբու….ժ, Ռաֆա….ել, մի….այն, պո….եմ, պո….ետ,
    մի….ասին, հի….անալ, թե….ել, խնա….ել, հի….անալ, որդի….ական

Ամանորյան ընթերցարան: Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Այս պատմվածքը Լիբանանի անտառներից մեկում աճած երեք մայրիների մասին է: Նրանք շատ դանդաղ էին աճում և ականատես էին եղել շատ իրադարձությունների:

Մայրիներից առաջինը երազում էր գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը: Երկրորդը ցանկանում էր այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր: Իսկ երրորդը ուզում էր, որ մարդիկ, իրեն նայելով, ամեն անգամ Աստծուն հիշեին:

Մի օր անտառ եկան փայտահատներ և կտրեցին մայրիներին: Առաջինից գոմ և մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան: Երրորդ ծառի գերանները տախտակների բաժանեցին և պահեցին պահեստում: Continue reading “Ամանորյան ընթերցարան: Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»”

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրություն

Աշոտ երրերդ Ողորմած

Գակիկ Առաջին

Գակիկ Երկրորդ

Սմբատ Տիեզերակալ

Զաքարե Երկայնաբազուկ

Հակոբ Մեղապարտ

Գրիգոր Վկայասեր

Օմանի Սուլթանություն

Իսպանիայի Թագավորություն Continue reading “Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրություն”

Christmas Magic

Christmas is my favourite holiday. I love to celebrate this holiday with my friends and relatives, play with them interesting games, cook Christmas cakes, decorate the house and Christmas tree. I help my mom to prepare the dishes, I love to decorate them. I prefer to make gifts by myself. I usually  make dolls, Christmas tree decorations, toys, candle holders. I know that people like my handmade works more than ordinary gifts.

Christmas is celebrated differently in different countries. In Armenia people decorate there houses, streets, they meet with friends and relatives, exchange gifts, kids  write letters to Santa. Favorit foods on a Christmas table in Armenia are glazed ham,  minced pancakes, dried fruits, nuts, and sweets.

Many people say that in Armenia people celebrate Christmas with eating glazed ham and it is very boring. But I love this holiday very much and I think that everyone should celebrate it the way they want. And it will make them happier.