Մարդու խառնվածքի 4 հիմնական տիպերը

Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշում մարդկանց հոգեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը: Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ է հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թթ.), ապա և հռոմեացի ականավոր բժիշկ-բնագետ Կլավդիոս Հալենից (մ.թ.ա. 281- 201թթ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: Հալենի առաջակրած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ ՙնյութերի՚ համաչափությամբ:
Այդ համաչափության հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը. Continue reading “Մարդու խառնվածքի 4 հիմնական տիպերը”

Բառ

Տառերի այն խումբը, որը իմաստ է արտահայտում, ունի ինքնուրույն գործածություն կոչվում է բառ: Բառերը կարող են ենթարկվել բառակազմական և ձևաբանական փոփոխության: Բառակազմությանը մասնակցում են արմատները և ածանցները: Բառի հիմնական իմաստն արտահայտող մասը կոչվում է արմատ: Բառի սկզբից կամ վերջից ավեկացվող մասնիկները կոչվում են ածանցներ:

ան-

անհայտ, անտուն, անմիտք

ապ-

ապուշ, ապերախտ, ապաբախտ

դժ-

դժբաղտ, դժգոհ, դժկամ

-ություն

ուրախություն, եղբայրություն, քաջություն

-եղեն

մրգեղեն, ընդեղեն, հացաբուլկեղեն

-իչ

գրիչ, սպառիչ, բացիչ

Տողադարձ

Բառի մի մասը հաջորդ տող փոխադրելը կոչվում է տողադարձ: Տողադարձը կատարվում է բառը վանկերի բաժանելով: Բառամիջի վանկի սկզբում կարող է լինել միայն մեկ բաղաձայն:

Երկու ձայնավորների մեջ եղած միակ բաղաձայնը անցնում է հաջորդ տող:

Երկու բաղաձայնի դեպքում միայն մեկն է անցնում հաջորդ տող:

բառձ-րաց-նել, մի-ջանցք-ներ

Բարդ և ածանցավոր բառերը կարելի է տողադարձել առանց վանկատման, հաջորդ տող տեղափոխելով ամբողջական բառը:

արա-գըն-թաց, արագ-ընթաց, արտա-գրել, շարա-դրություն

Եթե տողադարձը կիսում է “և” տառը “վ”-ն անցնում է հաջորդ տող:

Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»: Վերլուծություն

J.BukayԱյս պատմվածքի հերոսը՝ կրկեսի փիղը մանկուց կապված է եղել ցցից: Այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:

Երկար տանջանքներից հետո հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը: Continue reading “Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»: Վերլուծություն”

Գործնական աշխատանք

  1. Բառաշարքում ընդգծել տեղանուններից առաջացած անձնանունները:
    Աստղիկ, Անահիտ, Տարոն, Արարատ, Մասիս, Արտավազդ, Տրդատ, Արաքս, Տիգրան, Հրազդան, Տիրան, Սիփան, Վարդան, Վարագ, Վարդուհի, Վան, Աշոտ, Կարին, Գուրգեն, Սևան, Վանիկ, Հրայր, Սասուն, Հարություն, Տաթևիկ, Դավիթ Անի, Նաիրի, Դերենիկ, Նաիրուհի, Եղիազար, Հայաստան, Ալավերդյան, Բասենցյան, Նարեկ, Հասմիկ,  Լոռեցյան, Վանեցյան, Գրիգոր,  Մասիսյանց, Սամվել, Ղափանցյան, Գևորգ, Շիրակյան, Կարինյան:

Continue reading “Գործնական աշխատանք”

ՋԷԿ

«Երևանի ՋԷԿ» ձեռնարկությունը հիմնադրվել է 1963 թվականին: 1997 թվականին ստեղծվել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը: Այն որոշվել է կառուցել Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններից մեկում՝ Երևանի հարավային արդյունաբերական հանգույցում: Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի շինարարությունը սկսվել է 1961 թվականին: Երևանի ՋԷԿ -ի թվով յոթ տուրբոագրեգատներից առաջինը շահագործման է հանձնվել 1963 թվականին, իսկ վերջինը՝ 1967 թվականին:

Շահագործման մեջ լինելով ավելի քան 40 տարի` էլեկտրակայանի ագրեգատները և օժանդակ սարքավորումները ենթարկվել են ֆիզիկական և բարոյական էական մաշվածության՝ սպառելով իրենց աշխատանքային նորմատիվային պաշարները, որի հետևանքով բնականաբար զգալիորեն ընկել է կայանի շահագործման հուսալիությունը և էլեկտրական ու ջերմային էներգիայի արտադրության արդյունավետությունը: Բավական է միայն նշել, որ յուրաքանչյուր կվտժ էլեկտրաէներգիայի արտադրության  համար կայանում ծախսվում էր մոտ 372 գրամ պայմանական վառելիք` պարտադրելով էլեկտրաէներգիայի բավականին բարձր ինքնարժեք:

Հրազդանի ջերմաէլեկտրակայան , Հայաստանի առաջատար ջերմաէլեկտրակայաններից։ Այն կառուցվել է 1963 – 1974 թվականներին և տեղակայվել է Հրազդան քաղաքի հյուսիս արևմտյան հատվածում։ Առաջին անգամ այն շահագործվել է 1966 թվականին և այն ժամանակից ի վեր այն դարձել է Հայաստանի էլեկտրական արտադրության կարևոր մասը։Հրազդանի ՋԷԿ-ը ունի բավականին բարդ աշխատանքային կառուցվածք և կազված է բլոկային և ոչ բլոկային մասերից։Օգտագործվում են ալյումինե ռադիոտորային կոնդենսատորներ որոնք տեղակայված են ռադիոտորային հովացուցիչներում։ Իսկ օդը դեպի աշտարակներ հասցվում են 120մ աշտարակի բնական քարշի միջոցով։

Հովացման համակարգերում անալի ջրի օգտագործումը թույլ է տվել օգտագործել խառնման կոնդենսատորներ մակերեսային կոնդեսատորների փոխարեն, որը ֆինանսապես ավելի շահավետ որովհետև ունի մինիմալ ջերմության կորուստ և չունի հաճախակի մաքրման կարիք։ Հրազդանի Ջէկի շահագործման առաջին օրվանից նավթն է եղել հիմնական վառելիք իսկ գազը եղել է պահուստային տարբերակ։ Սակայն 1993 թվականից ի վեր բնական գազնե է եղել հիմանակն վառելիք։ Գազի մատակարարման կենտրոնից գազը ուղարկվում է դեպի գազի կառավարման հատվածներ որտեղից այն ուղարկվում է դեպի եռման կաթսաներ։

2003 թվականին Հրազդան ՋԷԿ-ը կուտակված պարտքերի պատճառով վաճառվում է Ռուսաստանին։2009-ին, “RosNefteGaz” կազմակերպությունը գնում է Հրազդան ՋԷԿ-Ի բոլոր բաժնետոմսերը սակայն երեք տարի անց վաճառում է այն “RAO UES”-ին։ 2015 թվականին Հրազդան ՋԷԿ-ը վաճառվում է Սամվել Ալեկսանյանի կողմից հիմնադրված Տաշիր ընկերության ենթակայության տակ գտնվող Liormand Holdings Limited ընկերությանը։ Դեռ 1986 թվականից սկասած որոշված էր հինգերորդ բլոկ կառուցել սակայն ԽՍՀՄ պլուզումը հանգեցրեց բոլոր կազմակերպչական աշխատանքների կանգնեցմանը։

Հայաստանում Էլեկտրաէներգիայի արտադրման մոտ ութսուն տոկոսը հասնում է չորս հիմնական կայաններին՝ Հայաստանի ատոմային Էլեկտրական կայան, Սևան-Հրազդանյան ՀէԿ-երի կասկադ, Որտանի ՀԷԿ-երի կասկադ և Հրազդան ՋԷԿ-ը։ Ատոմակայանը համարվում է հիմնական Էլեկտրաէներգիայի մատակարարը, սակայն տարվա ընթացքում 2-3 ամիս այն չի գործածվում Վառելիքի պաշարների վերականգնման և ընդհանուր համակարգերի կարգավորման համար։ Այս ժամանակահատվածում Հրազդանի ՋԷԿ-ը կատարում է հիմնական մատակարարի դերը Հայաստանում։ Էլեկտրոէներգիայի շուկայում այն կատարում է բալանսավորման դերը։ Այս սկսում է աշխատել այն ժամանակ, երբ Ատոմակայնաը չի աշխատում կամ կա էլեկտրոէներգիայի պակաս։

Ենթամշակույթ։ Փանկ երաժշտական ուղղություն։

Ենթամշակույթը (սուբկուլտուրա, լատ. sub – ենթա, cultura – մշակույթ) սոցիոլոգիայում և մշակութաբանության մեջ բնորոշվում է որպես հասարակական մշակույթի մաս, որը տարբերվում է գերիշխող մշակույթից: Նեղ իմաստով այս տերմինը մատնանշում է մարդկանց սոցիալական խմբերի` ենթամշակույթի կրողների:
Ենթամշակույթի ներկայացուցիչները կարող են տարբերվել դոմինանտ մշակույթի
կրողներիցլեզվովվարքագծովհագուստով և այլնԵնթամշակույթի հիմք
կարող են հանդիսանալ երաժշտական ոճերըապրելաոճըորոշակի
քաղաքական հայացքներ:
Որոշ ենթամշակույթներ ունեն էքստրեմալ բնույթ և ներկայացնում են բողոք ընդդեմ հասարակության կամ որոշակի հասարակական երևույթների: Որոշ ենթամշակույթներ ունեն ներփակված բնույթ և ձգտում են իզոլացնել իրենց
ներկայացուցիչներին հասարակությունիցԵրբեմն ենթամշակույթները
զարգանում են և որպես տարրեր մուտք գործում  հասարակության մշակույթ:
Զարգացած ենթամշակույթներըկարող են ունենալ իրենց պարբերականները,
ակումբներ, հասարակական կազմակերպությունները: Continue reading “Ենթամշակույթ։ Փանկ երաժշտական ուղղություն։”

Թարգմանություն

Բառերի թարգմանություն. Ն տառ

باران անձրև مامان մայրիկ من ես دامن կիսաշրջազգեստ داستان հեքիաթ دندان ատամ نان հաց دانا գիտուն نادان տգետ انار նուռ ندارد չունի ندارم չունեմ نبات բույս نام անուն نور լույս تنور թոնիր։

Պարսկերեն արտահայտություններ

او آمد. Նա եկավ او با اسب آمد Նա ձիով եկավ او اسد بود Նա Ասադն էր اسد با سبد بود Ասադը զամբյուղով էր:

Պարսկերեն բառերի թարգմանությունն ու նշանակությունը. Ռ տառ

Ռ տառի բառերը بار բեռ مار օձ سار սարյակ ابر ամպ در մեջ, դուռ مادر մայրիկ سرد սառը, ցուրտ درد ցավ تبر կացին ترس վախ درس դաս دارد ունի دارم ունեմ ابرو ունք راست աջ برادر եղբայր

Պարսկերեն բանաստեղծության թարգմանություն

باز برای آسمون از راه رسید یه مهمون یه ابر چاق سیاه با خنده های قاه قاه ابر ِسیاه شیطون دوید توی آسمون نشست کنار خورشید دامنشو روش کشید

Պարսկերեն թ տառով որոշ բառերի թարգմանությունն ու նշանակությունը

ձեռք دست սուլիչ سوت մածուն ماست փակեց بست է است ընկեր دوست ճոճանակ تاب ջերմություն تب լրիվ تمام թութ توت ձեռքս دستم

Պարսկերեն արտահայտություննե, թարգմանություն և նշանակություն

Չեթորի-ինչպես ես մոթշաքերամ-շնորհակալ եմ խեյլի մամնուն-շատ շնորհակալ եմ չանդ-քանի չանդոմ-որերորդ քելաս-դասարան քոջա-որտեղ բալե-այո նա-ոչ

Պարսկերեն բառերի թարգմանությունն ու դրանց նշանակությունը

նուշ بادام մարդ آدم տվեցի دادم տանիք بام հայրիկս بابام թակարդ دام փեսա داماد եկավ آمد եկա آمدم

Երևանի կապույտ մզկիթ

Հոկտեմբերի քսանհինգին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարսկերենի ուտուցչուհու և աշակերտների հետ այցելեցինք Երևանի կապույտ մզկիթ։ Այտեղ մեզ դիմավորեց պարսկուհի Մարիամը`ով մեզ պատմեց մզկիթի մասին և տվեց մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Մենք շրջեցինք մզկիթի տարածքով, ծանոթացանք պարսկական կրոնին, ճարտարապետությանը, մշակույթին։ Ինձ շատ դուր եկավ այս ճանապարհորդությունը, քանի որ ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ։