Հնչյունափոխություն

Ժամանակակից հայերենում, եթե բառի վերջից ավելանում է նոր բաղա-
դրիչ, ապա շեշտը տեղափոխվում է վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ տո՛ւն-
տ(ը)նակա՛ն։ Այն հնչյունը, որը կորցնում է շեշտը, կարող է փոխվել կամ սղվել։
Բերված օրինակում ու-ն փոխվել է գաղտնավանկի ը-ի։ Հնչյունի այսպիսի
փոփոխությունը, որը պայմանավորված է շեշտի դիրքի փոփոխությամբ, կոչվում է
շեշտափոխական հնչյունափոխություն։
Ժամանակակից հայերենում շեշտի դիրքի փոփոխության հետևանքով շեշտը
կորցնելիս հիմնականում փոխվում են է(ե), ի, ու, ը ձայնավորները։ Հնչյունա-
փոխվում են նաև ույ, յու, յա երկհնչյունները։

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։

Միջնապատ-մեջ ե>ի, միություն, գինեգործ-գինի ի>ե, կիսալուսին-կես ե>ի, թիավարել, վիպասան-վեպ ե>ի, շինարարություն-շեն ե>ի, հիվանդասենյակ, գիրանալ-գեր ե>ի, գիտուն-գետ, վիրահատել-վերք ե>ի, վիճահարույց-վեճ ե>ի,գիսավոր-գես ե>ի, հիանալի, լիություն, զինագործ-զեն ե>ի, սիրավեպ-սեր ե>ի, դիմաքանդակ-դեմ ե>ի, կինոթատրոն։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի, ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, թմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ,նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։

Բրդոտ, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն, աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։

Տնակ, մանկական, ծանրամարտ, մանրադրամ, մտադրություն, մեղրահաց, կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկ, կպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոց, ծաղրանկար, սրամիտ, ժանրային։

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։

Բուսական, հրեղեն, աստղանիշ, գործունեություն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան, մրցավազքմատենագիր, բուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանմանառօրեական, այգեպան, մթերային, զգուշություն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s