Եզոպոսի, Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առկներից

Եզոպոս

ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը: Continue reading “Եզոպոսի, Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առկներից”

Եզոպոս, Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ:

Եզոպոսը եղել է աշխարհի առաջին առակագիրը։ Նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում։ Եզոպոսի մասին շատ քիչ բան է հայտնի, բայց փոխարենը պահպանվել են շատ զրույցներ և ավանդություններ  նրա մասին: Նա եղել է հույն փիլիսոփա Քսանթոսի ստրուկը: Ասում են նույնիսկ, թե Եզոպոսն այնքան աղքատ էր, որ հենց ինքն էլ վաճառել է իրեն ստրկության, որպեսզի կարողանա վճարել պարտքերը:
Լեգենդը պատմում է, թե ինչպես Քսանթոսը գնեց Եզոպոսին: Մի անգամ շուկայում նա տեսավ երեք ստրուկ, որոնք վաճառքի էին հանված. երկուսը գեղեցիկ էին, իսկ երրորդը Եզոպոսն էր: Քսանթոսը հարցրեց ստրուկներին.-Ի՞նչ եք կարողանում անել:Առաջինը պատասխանեց.
-Ամեն ինչ:
Երկրորդը պատասխանեց.
-Ամեն ինչ:
Իսկ Եզոպոսն ասաց.
-Ոչինչ:
-Այդ ինչպե՞ս,- զարմացավ Քսանթոսը:
-Իմ ընկերներն արդեն ամեն ինչ կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին, պատասխաանեց Եզոպոսը:
-Ուզո՞ւմ ես՝ գնեմ քեզ:
-Քեզ միևնույն չէ՞, թե ինչ եմ ես ուզում: Ինձ քո խորհրդականը դարձրու, հետո կհարցրնես:
-Դու մի՞շտ ես այդքան զրուցասեր:
-Խոսող թռչունների համար ավելի շատ են վճարում:
-Սակայն դու թռչուն չես, այլ անճոռնի:
-Նկուղում գտնվող արկղերը նույնպես անճոռնի են,սակայն դրանց մեջ եղած գինին անգին է:
Քսանթոսը զարմացավ ու գնեց Եզոպոսին: Հետագայում էլ Եզոպոսը չդադարեց զարմացնել իր տիրոջը:
Մի օր, երբ Քսանթոսը ցանկացավ բաղնիք գնալ, Եզոպոսին ուղարկեց իմանալու՝ շա՞տ մարդ կա այնտեղ, թե՞ ոչ: Եզոպոսը վերադարձավ՝ ասելով, թե ընդամենը մեկ մարդ կա բաղնիքում: Քսանթոսն ուրախացած ճանապարհվեց այնտեղ և հայտնաբերեց, որ քաղաքային բաղնիքը լի է այցելուներով:
– Ինչո՞ւ ստեցիր ինձ՝ ասելով, թե մեկ մարդ կա բաղնիքում,- զայրացավ Քսանթոսը:
– Բնավ էլ չեմ ստել. երբ եկա բաղնիք, տեսա, որ մուտքի առջև մի քար է ընկած… Ամենքը սայթաքում էին, բարկանում և անցնում, միայն մի հոգի վերջապես բարձրացրեց և մի կողմ դրեց քարը… Նա էր միակ մարդը,- պատասխանեց Եզոպոսը
Իսկ մի անգամ Քսանթոսը Եզոպոսին գնումների ուղարկեց: Ճանապարհին Եզոպոսը հանդիպեց քաղաքապետին:
-Ո՞ւր ես գնում, Եզոպոս:
-Չգիտեմ, – ասաց Եզոպոսը:
-Ինչպե՞ս թե չգիտես: Ապա ասա:
-Չգիտեմ:
Զայրացավ քաղաքապետը.
-Բա՛նտ նետել այս համառին:
Ոստիկանները Եզոպոսին բանտ էին տանում, երբ վերջինս շրջվեց և ասաց.
-Տեսնո՞ւմ ես, հարգելի՛ քաղաքապետ, ես քեզ ճշմարտությունն եմ ասել: Մի՞թե ես գիտեի, որ բանտ եմ գնում:
Ծիծաղեց քաղաքապետը և ազատ արձակեց Եզոպոսին:
Նույնպիսի ծաղրական երանգ ունեն նաև Եզոպոսի ստեղծած առակները: Նրա առակները սրամիտ են և լի իմաստությամբ: Այդ առակներով հիացել են դարեր շարունակ, իսկ նրա առակներից օգտվել են հետագա դարաշրջանների առակագիրները՝ ֆրանսիացի առակագիր Ժան դը Լաֆոնթենը, ռուս գրող Իվան Կռիլովը և ուրիշներ:

Continue reading “Եզոպոս, Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ:”

Սասնա ծռեր

  • Ի՞նչ է էպոսը:

Էպոս («խոսք», «ասք», «պատմություն», «վիպերգ», «ձյցազներգություն»), գործածվում է երկու իմաստով 1. Լայն առումով գրական երեք սեռերից մեկը (էպիկական, քնարական, դրամատիկական), 2. նեղ ժանրային առումով ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից:

  • Ովքե՞ր են առաջին անգամ հիշատակել էպոսի մասին:

«Սասնա ծռեր» վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են XVI դարի պորտուգալացի ճանապարհորդներ  Անտոնիո Տենրեյրոն և Մեստրե Աֆոնսոն: Որոնք 16-րդ դարում իրարից անկախ ճանափարորդել են, եղել Հայաստան: Սասունում տեղացիներից լսել են զրույցներ Դավթի և Խանդութի մասին: Այդ տեղեկությունները տբագրված են եղել վաղուց, բայց լեզվի անմատչելիության պատճառով այդ տեղեկությունները շատ ուշ են հայտնի դարձել: Continue reading “Սասնա ծռեր”