Մարդու խառնվածքի 4 հիմնական տիպերը

Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշում մարդկանց հոգեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը: Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ է հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թթ.), ապա և հռոմեացի ականավոր բժիշկ-բնագետ Կլավդիոս Հալենից (մ.թ.ա. 281- 201թթ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: Հալենի առաջակրած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ ՙնյութերի՚ համաչափությամբ:
Այդ համաչափության հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.

ՍԱՆԳՎԻՆԻԿ

Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը  դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին: Նրա  մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ, սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպես կանոն, նրա մոտ գերակշռում է դրական տրամադրությունը: Որպես կանոն, սանգվինիկներն առանձնաում են իրենց վստահ և սահուն քայլվածքով:

ԽՈԼԵՐԻԿ

Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր,  վարքի ճկունությունը  թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է  և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը  հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Նրան բնորոշ են նաև հաճախակի  բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները:

ՖԼԵԳՄԱՏԻԿ

Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Խոսքը և քայլվածքը դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի,  նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումները: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չի սիրում աղմուկ, դատարկաբանություն և մարդաշատ վայրեր: Եթե ֆլեգմատիկին  ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից  խուսափելու համար:Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությունը՝ ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի:

ՄԵԼԱՆԽՈԼԻԿ

Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ  են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները, սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի: Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել,իսկ  անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:

Խառնվածքը բնածին է և կյանքի ընթացքում երբեք չի փոխվում: Խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում ՙմաքուր՚ տեսքով: Այդ իմաստով կարող ենք խոսել որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի՝ իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: Չկա լավ կամ վատ խառնվածք և միայն խառնվաքի հիման վրա չի կարելի եզրակացություններ կատարել մարդու մասին: Երբ փորձում ենք գնահատել մարգուն, բացահայտել նրա հոգեբանական բնութագիրը, ապա անպայման խառնվածքի հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզել նրա անձնային ուղղվածությունը, բնավորության կայուն գծերը, մտավոր զարգացածության մակարդակը, բարոյական որակները:

Իմ մեջ կրում եմ բոլոր տիպերի հատկությունները, բայց գերակշռում են սանգվինիկ և խոլերիկ տիպերի խառնվածքները:

Ըստ ինձ Էլինային ավելի բնորոշ է մելանխոլիկ և խոլերիկ տիպի խառնվածքները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s