ՋԷԿ

«Երևանի ՋԷԿ» ձեռնարկությունը հիմնադրվել է 1963 թվականին: 1997 թվականին ստեղծվել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը: Այն որոշվել է կառուցել Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններից մեկում՝ Երևանի հարավային արդյունաբերական հանգույցում: Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի շինարարությունը սկսվել է 1961 թվականին: Երևանի ՋԷԿ -ի թվով յոթ տուրբոագրեգատներից առաջինը շահագործման է հանձնվել 1963 թվականին, իսկ վերջինը՝ 1967 թվականին:

Շահագործման մեջ լինելով ավելի քան 40 տարի` էլեկտրակայանի ագրեգատները և օժանդակ սարքավորումները ենթարկվել են ֆիզիկական և բարոյական էական մաշվածության՝ սպառելով իրենց աշխատանքային նորմատիվային պաշարները, որի հետևանքով բնականաբար զգալիորեն ընկել է կայանի շահագործման հուսալիությունը և էլեկտրական ու ջերմային էներգիայի արտադրության արդյունավետությունը: Բավական է միայն նշել, որ յուրաքանչյուր կվտժ էլեկտրաէներգիայի արտադրության  համար կայանում ծախսվում էր մոտ 372 գրամ պայմանական վառելիք` պարտադրելով էլեկտրաէներգիայի բավականին բարձր ինքնարժեք:

Հրազդանի ջերմաէլեկտրակայան , Հայաստանի առաջատար ջերմաէլեկտրակայաններից։ Այն կառուցվել է 1963 – 1974 թվականներին և տեղակայվել է Հրազդան քաղաքի հյուսիս արևմտյան հատվածում։ Առաջին անգամ այն շահագործվել է 1966 թվականին և այն ժամանակից ի վեր այն դարձել է Հայաստանի էլեկտրական արտադրության կարևոր մասը։Հրազդանի ՋԷԿ-ը ունի բավականին բարդ աշխատանքային կառուցվածք և կազված է բլոկային և ոչ բլոկային մասերից։Օգտագործվում են ալյումինե ռադիոտորային կոնդենսատորներ որոնք տեղակայված են ռադիոտորային հովացուցիչներում։ Իսկ օդը դեպի աշտարակներ հասցվում են 120մ աշտարակի բնական քարշի միջոցով։

Հովացման համակարգերում անալի ջրի օգտագործումը թույլ է տվել օգտագործել խառնման կոնդենսատորներ մակերեսային կոնդեսատորների փոխարեն, որը ֆինանսապես ավելի շահավետ որովհետև ունի մինիմալ ջերմության կորուստ և չունի հաճախակի մաքրման կարիք։ Հրազդանի Ջէկի շահագործման առաջին օրվանից նավթն է եղել հիմնական վառելիք իսկ գազը եղել է պահուստային տարբերակ։ Սակայն 1993 թվականից ի վեր բնական գազնե է եղել հիմանակն վառելիք։ Գազի մատակարարման կենտրոնից գազը ուղարկվում է դեպի գազի կառավարման հատվածներ որտեղից այն ուղարկվում է դեպի եռման կաթսաներ։

2003 թվականին Հրազդան ՋԷԿ-ը կուտակված պարտքերի պատճառով վաճառվում է Ռուսաստանին։2009-ին, “RosNefteGaz” կազմակերպությունը գնում է Հրազդան ՋԷԿ-Ի բոլոր բաժնետոմսերը սակայն երեք տարի անց վաճառում է այն “RAO UES”-ին։ 2015 թվականին Հրազդան ՋԷԿ-ը վաճառվում է Սամվել Ալեկսանյանի կողմից հիմնադրված Տաշիր ընկերության ենթակայության տակ գտնվող Liormand Holdings Limited ընկերությանը։ Դեռ 1986 թվականից սկասած որոշված էր հինգերորդ բլոկ կառուցել սակայն ԽՍՀՄ պլուզումը հանգեցրեց բոլոր կազմակերպչական աշխատանքների կանգնեցմանը։

Հայաստանում Էլեկտրաէներգիայի արտադրման մոտ ութսուն տոկոսը հասնում է չորս հիմնական կայաններին՝ Հայաստանի ատոմային Էլեկտրական կայան, Սևան-Հրազդանյան ՀէԿ-երի կասկադ, Որտանի ՀԷԿ-երի կասկադ և Հրազդան ՋԷԿ-ը։ Ատոմակայանը համարվում է հիմնական Էլեկտրաէներգիայի մատակարարը, սակայն տարվա ընթացքում 2-3 ամիս այն չի գործածվում Վառելիքի պաշարների վերականգնման և ընդհանուր համակարգերի կարգավորման համար։ Այս ժամանակահատվածում Հրազդանի ՋԷԿ-ը կատարում է հիմնական մատակարարի դերը Հայաստանում։ Էլեկտրոէներգիայի շուկայում այն կատարում է բալանսավորման դերը։ Այս սկսում է աշխատել այն ժամանակ, երբ Ատոմակայնաը չի աշխատում կամ կա էլեկտրոէներգիայի պակաս։