Ջոն Թեյլոր Գատոյի «Մարիոնետների ֆաբրիկա»-ից՝ գնահատման մասին: Վերլուծություն

Ջոն Թեյլոր Գատոյի «Մարիոնետների ֆաբրիկա»-ից

Գնահատումը կրթական համակարգում օգտագործվում է յուրաքանչյուր սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակը որոշելու համար:Կրթական գնահատումը լայն հասկացություն է, որը նկարագրում է ցանկացած գործունեություն, որը կարող է տեղի ունենալ սովորողի կամ սովորողների գիտելիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Այդ տեղեկությունները օգնում են ծնողնորին աշակերտի վարքի և գիտելիքների մասին կարծիք կազմել: Continue reading “Ջոն Թեյլոր Գատոյի «Մարիոնետների ֆաբրիկա»-ից՝ գնահատման մասին: Վերլուծություն”

Հնչյունափոխություն

Ժամանակակից հայերենում, եթե բառի վերջից ավելանում է նոր բաղա-
դրիչ, ապա շեշտը տեղափոխվում է վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ տո՛ւն-
տ(ը)նակա՛ն։ Այն հնչյունը, որը կորցնում է շեշտը, կարող է փոխվել կամ սղվել։
Բերված օրինակում ու-ն փոխվել է գաղտնավանկի ը-ի։ Հնչյունի այսպիսի
փոփոխությունը, որը պայմանավորված է շեշտի դիրքի փոփոխությամբ, կոչվում է
շեշտափոխական հնչյունափոխություն։
Ժամանակակից հայերենում շեշտի դիրքի փոփոխության հետևանքով շեշտը
կորցնելիս հիմնականում փոխվում են է(ե), ի, ու, ը ձայնավորները։ Հնչյունա-
փոխվում են նաև ույ, յու, յա երկհնչյունները։ Continue reading “Հնչյունափոխություն”

Վանկը հայերենում: Գործնական աշխատանք

Բառի մեկ հնչյունը կամ հնչյունների խումբը, որը արտասանվում է օդի մեկ
մղումով կոչվում է վանկ: Օրինակ՝ ասեղ բառն արտասանելիս աննշան դադարով առանձնանում են ա-սեղ հատվածները։ Հնարավոր է, որ ամբողջ բառն արտասանվի օդի մեկ մղումով, օրինակ՝ դուռ բառն ամբողջությամբ արտասանվում է մեկ շնչով։ Ըստ
այդմ՝ առանձնացվում են արտասանական միավորներ, որոնք կոչվում են
վանկեր։ Բառի այն հնչյունը կամ հնչյունախումբը, որն արտասանվում է օդի մեկ
մղումով, կոչվում է վանկ։ Վերը բերված ասեղ բառը կազմված է ա և սեղ
վանկերից, իսկ դուռ բառը՝ մեկ վանկից: Ըստ վանկերի քանակի՝ բառերը լինում
են միավանկ և բազմավանկ։ Continue reading “Վանկը հայերենում: Գործնական աշխատանք”

Մեքսիկացին: Վերլուծություն:

Ես ամբողջովին չհասկացա այս պատմվածքի իմաստը, բայց այն ինձ դուր եկավ: Այս պատմվածքը մի մեքսիկացու մասին է, ով անտեսելով բոլոր սկզբունքները անցնում է աշխատանքի, իր ընտանիքը պահելու համար: Նրան չէին ցանկանում աշխատանք տալ, բայց նա պնդում էր, որ երեսուն սենթը իրեն բավարար չէ: Նա ասում էր, որ իր տանը տասներեք սոված բերան կա, իրեն չհաշված: Մեքսիկացին նաև հաշվում էր իր կենդանիներին: Վերջում նրան աշխատանքի  վերցրեցին իր աշխատասիրության և կամեցողության շնորհիվ:

Պատմվածքը կարող եք կարդալ՝ այստեղ:

Առակագրություն

Առակը փոքրածավալ արձակ կամ չափածո ստեղձագործություն է, որը իրականությունը ներկայացնում է այլաբանորեն և ավարտվում է բարոյախրատական եզրակացությամբ:
Առակագրության ամենամեծ դեմքը հույն առակագիր Եզոպոսն է Ք.ա. 6-րդ դար:
Միջնադարյան հայ առակագրության ներկայացուցիչներն են Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին: Continue reading “Առակագրություն”

Եզոպոսի, Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առկներից

Եզոպոս

ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը: Continue reading “Եզոպոսի, Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առկներից”

Եզոպոս, Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ:

Եզոպոսը եղել է աշխարհի առաջին առակագիրը։ Նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում։ Եզոպոսի մասին շատ քիչ բան է հայտնի, բայց փոխարենը պահպանվել են շատ զրույցներ և ավանդություններ  նրա մասին: Նա եղել է հույն փիլիսոփա Քսանթոսի ստրուկը: Ասում են նույնիսկ, թե Եզոպոսն այնքան աղքատ էր, որ հենց ինքն էլ վաճառել է իրեն ստրկության, որպեսզի կարողանա վճարել պարտքերը:
Լեգենդը պատմում է, թե ինչպես Քսանթոսը գնեց Եզոպոսին: Մի անգամ շուկայում նա տեսավ երեք ստրուկ, որոնք վաճառքի էին հանված. երկուսը գեղեցիկ էին, իսկ երրորդը Եզոպոսն էր: Քսանթոսը հարցրեց ստրուկներին.-Ի՞նչ եք կարողանում անել:Առաջինը պատասխանեց.
-Ամեն ինչ:
Երկրորդը պատասխանեց.
-Ամեն ինչ:
Իսկ Եզոպոսն ասաց.
-Ոչինչ:
-Այդ ինչպե՞ս,- զարմացավ Քսանթոսը:
-Իմ ընկերներն արդեն ամեն ինչ կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին, պատասխաանեց Եզոպոսը:
-Ուզո՞ւմ ես՝ գնեմ քեզ:
-Քեզ միևնույն չէ՞, թե ինչ եմ ես ուզում: Ինձ քո խորհրդականը դարձրու, հետո կհարցրնես:
-Դու մի՞շտ ես այդքան զրուցասեր:
-Խոսող թռչունների համար ավելի շատ են վճարում:
-Սակայն դու թռչուն չես, այլ անճոռնի:
-Նկուղում գտնվող արկղերը նույնպես անճոռնի են,սակայն դրանց մեջ եղած գինին անգին է:
Քսանթոսը զարմացավ ու գնեց Եզոպոսին: Հետագայում էլ Եզոպոսը չդադարեց զարմացնել իր տիրոջը:
Մի օր, երբ Քսանթոսը ցանկացավ բաղնիք գնալ, Եզոպոսին ուղարկեց իմանալու՝ շա՞տ մարդ կա այնտեղ, թե՞ ոչ: Եզոպոսը վերադարձավ՝ ասելով, թե ընդամենը մեկ մարդ կա բաղնիքում: Քսանթոսն ուրախացած ճանապարհվեց այնտեղ և հայտնաբերեց, որ քաղաքային բաղնիքը լի է այցելուներով:
– Ինչո՞ւ ստեցիր ինձ՝ ասելով, թե մեկ մարդ կա բաղնիքում,- զայրացավ Քսանթոսը:
– Բնավ էլ չեմ ստել. երբ եկա բաղնիք, տեսա, որ մուտքի առջև մի քար է ընկած… Ամենքը սայթաքում էին, բարկանում և անցնում, միայն մի հոգի վերջապես բարձրացրեց և մի կողմ դրեց քարը… Նա էր միակ մարդը,- պատասխանեց Եզոպոսը
Իսկ մի անգամ Քսանթոսը Եզոպոսին գնումների ուղարկեց: Ճանապարհին Եզոպոսը հանդիպեց քաղաքապետին:
-Ո՞ւր ես գնում, Եզոպոս:
-Չգիտեմ, – ասաց Եզոպոսը:
-Ինչպե՞ս թե չգիտես: Ապա ասա:
-Չգիտեմ:
Զայրացավ քաղաքապետը.
-Բա՛նտ նետել այս համառին:
Ոստիկանները Եզոպոսին բանտ էին տանում, երբ վերջինս շրջվեց և ասաց.
-Տեսնո՞ւմ ես, հարգելի՛ քաղաքապետ, ես քեզ ճշմարտությունն եմ ասել: Մի՞թե ես գիտեի, որ բանտ եմ գնում:
Ծիծաղեց քաղաքապետը և ազատ արձակեց Եզոպոսին:
Նույնպիսի ծաղրական երանգ ունեն նաև Եզոպոսի ստեղծած առակները: Նրա առակները սրամիտ են և լի իմաստությամբ: Այդ առակներով հիացել են դարեր շարունակ, իսկ նրա առակներից օգտվել են հետագա դարաշրջանների առակագիրները՝ ֆրանսիացի առակագիր Ժան դը Լաֆոնթենը, ռուս գրող Իվան Կռիլովը և ուրիշներ:

Continue reading “Եզոպոս, Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ:”

Սասնա ծռեր

  • Ի՞նչ է էպոսը:

Էպոս («խոսք», «ասք», «պատմություն», «վիպերգ», «ձյցազներգություն»), գործածվում է երկու իմաստով 1. Լայն առումով գրական երեք սեռերից մեկը (էպիկական, քնարական, դրամատիկական), 2. նեղ ժանրային առումով ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից:

  • Ովքե՞ր են առաջին անգամ հիշատակել էպոսի մասին:

«Սասնա ծռեր» վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են XVI դարի պորտուգալացի ճանապարհորդներ  Անտոնիո Տենրեյրոն և Մեստրե Աֆոնսոն: Որոնք 16-րդ դարում իրարից անկախ ճանափարորդել են, եղել Հայաստան: Սասունում տեղացիներից լսել են զրույցներ Դավթի և Խանդութի մասին: Այդ տեղեկությունները տբագրված են եղել վաղուց, բայց լեզվի անմատչելիության պատճառով այդ տեղեկությունները շատ ուշ են հայտնի դարձել: Continue reading “Սասնա ծռեր”

Վանկեր

Աստ-ղա-գի-տութ-յու-նը զբաղ-վում է Երկ-րի սահ-ման-նե-րից դուրս գըտ-նըվ-ող մար-մին-նե-րի ու ե-րե-վույթ-նե-րի ու-սում-նա-սի-րութ-յամբ։ Աստ-ղա-գե-տը մի-այն դի-տում ու գը-րան-ցում է երկ-նա-յին ե-րե-վույթ-նե-րը և իր գը-տած փաս-տե-րի հի-ման վրա ա-նում է ընդ-հա-նրա-ցում-ներ։ Այդ իսկ պատ-ճա-ռով, աստ-ղա-գի-տութ-յան ու-սում-նասիր-ման մե-թոդ-նե-րը տար-բեր-վում են Երկ-րի բո-լոր գի-տութ-յուն-նե-րի ու-սում-նա-սի-րութ-յուն-նե-րի մե-թոդ-նե-րից։ Այդ դի-տում-նե-րից ստաց-ված փաս-տե-րը հենց կազ-մում են աստ-ղա-գի-տութ-յան հիմ-քը։ Ներ-կա ժա-մա-նակ-նե-րում գիտ-նա-կան-նե-րի ձեռք բե-րած կու-տակ-ման հա-մար պետք է ե-ղել եր-կար ժա-մա-նակ, և այդ փաս-տե-րի ձեռք բե-րու-մը շա-րու-նակ-վում է մինչ այ-սօր։Աստ-ղա-գի-տութ-յունն ա-մե-նից ա-ռաջ դի-տո-ղա-կան գի-տութ-յուն է։Աստ-ղա-գի-տութ-յան զար-գա-ցումն ա-վե-լի մեծ տեմ-պե-րով սկը-սեց ա-ռաջ գը-նալ, երբ ի-տա-լա-ցի գիտ-նա-կան Գա-լի-լե-ո Գա-լի-լե-յը ստե-ղծեց ա-ռա-ջին հե-ռա-դի-տա-կը, և հե-տո ստեղծ-վցին աստ-ղա-գի-տա-կան այլ գոր-ծիք-ներ։ Այդ տե-սակ գոր-ծիք-նե-րը մարդ-կանց հը-նա-րա-վո-րութ-յուն տը-վե-ցին ա-վե-լի ընդ-լայն-ել Տի-ե-զեր-քի չա-փե-րը, հայտ-նա-բե-րել նոր ե-րե-վույթ-ներ և դը-րանք ու-սում-նա-սի-րել տըվ-յալ ժա-մա-նա-կի գի-տութ-յան հը-նա-րա-վո-րութ-յուն-նե-րին հա-մա-պա-տաս-խան։