Վոլյունտարիզմ-բացատրություն

Վոլյունտարիզմ-փիլիսոփայություն, աշխարհայացք, որը աշխարհի զարգացման պրոցեսում վճռական դեր է վերագրում կամքին, ժխտում Է օբյեկտիվ օրինաչափությունները և բնության ու հասարակության անհրաժեշտությունը:

Գինեգործությունը Հայաստանում

Հյաստանը գինեգործության բնօրանն է: Հենց հայկական Արենի գյուղի շրջակայքում է հայտնաբերվել գինու պատրաստման ամենահին ապացույցները: Վաղեմի ժամանակներից ընդունված է համարել, որ Հայկական լեռնաշխարհը գինեգործության հայրենիքն է. աշխարհում առաջին գինին պատրաստվել է Հայաստանում ավելի քան 4000 տարի առաջ։

Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ:Image result for գինեգործությունը հայաստանում

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետըջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։

Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, ով ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանի ներին: Որից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց, և վերջինիս պտուղներից էլ գինի ստացավ: Գինին այնքան համեղ էր, որ չդիմացավ գայթակղությանը` «խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին, որքան աշխարհն է, այնքան հավաստի, որքան, որ ճշմարիտ է հին կտակարանը:

Դեռևս հեթանոսական ժամանակներից Հայաստանում կար մի ավանդույթ՝ հազար բույսերից մեռոնի եփման ավանդույթը։ 1-ին դարում Հայոց Տրդատ թագավորի վասալ Պարգև անունով մի մարդ սովորեց հեղուկից սպիրտ թորել։ 66 թվականին Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսեր Ներոնի մոտ։ Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ երբ Ներոնը մեռոն է համտեսում, երջանկանում է։ Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը մոտ 6000 տարվա պատմություն ունի։

Գինու տեսակներն ու առանձնահատկությունները

Գինիները լինում են կարմիր, վարդագույն, սպիտակ։ Դրանք բաժանվում են նաև կիսաքաղցր, կիսաչոր և չոր տեսակների։ Նման բաժանումը պայմանավորված է շաքարայնության տոկոսով։

«Եթե գինու շաքարայնությունը կազմում է մինչև 3 տոկոս, ապա այն համարվում է կիսաչոր, եթե 3-5 տոկոս` կիսաքաղցր, իսկ մինչև 0,3 տոկոսի դեպքում համարվում է չոր», — ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` օրական 160 գրամ կարմիր գինի խմելն օգտակար է, քանի որ այն պարունակում է ֆենոլի մեծ քանակություն, որը նպաստում է օրգանիզմի ծերացման գործընթացի դանդաղեցմանը։

Ինչպե՞ս և որտե՞ղ պահել գինին

  1. Գինին պետք է պահել զով պայմաններում:
  2. Պետք է հետևել, որպեսզի ջերմաստիճանը 7˚C-ից ցածր չլինի:
  3. Լավագույն ջերմաստիճանը 8˚C-16˚C-ն է:
  4. Ցանկալի է գինին պահել հորիզոնական դիրքում, այլապես այն կարող է փչանալ:
  5. Գինին պահելու լավագույն վայրը գինու մառանն է: Մառանում հիմնականում կարելի է ստանալ 70% խոնավություն, ինչը խիստ բարենպաստ է գինու պահպանման համար:
  6. Գինին պետք է պահել առանձին՝ այն շնչում է: Եթե գինին պահեք որևէ հոտավետ մթերքի կամ խմիչքի հետ, այն ձեռք կբերի վերջինիս հատուկ համային հատկանիշներ:
  7. Գինի պետք է հնեցնել որոշակի ժամանակահատվածում: Որոշ կարմիր գինիներ կարելի է հնեցնել մինչև 10 տարի: Իսկ սպիտակ գինիները սովորաբար հնեցնում են 2-3 տարի: