Հնդկաստան

Հնդկաստան, պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն, երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ՝ երկրորդ երկիրն է (ավելի քան 1.2 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանի, Նեպալի և Բութանի հետ, իսկ արևելքում՝ Մյանմայի և Բանգլադեշի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանդալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։

Հարապպայի քաղաքակրթության, պատմական առևտրային ճանապարհների և հսկայական կայսրությունների հայրենիք, Հինդուստանը հայտնի է առևտրային և մշակութային հարստությամբ։ Չորս կրոններ (հինդուիզմ, բուդդայականություն, ջայնիզմ և սիկհիզմ) ծնվել են Հնդկաստանում, մինչդեռ զրադաշտականությունըհուդայականությունը, քրիստոնեությունունը և իսլամը Հնդկաստան են մտել մեր թվարկության առաջին հազարամյակում՝ մաս կազմելով շրջանի բազմազան մշակույթի ձևավորմանը։ Անկախացել է 1947 թվականին՝ Մահաթմա Գանդիի կողմից ղեկավարվող անկախության համար պայքարով, որն արտահայտվում էր ոչ բռնի դիմադրությամբ։

2015 թվականին Հնդկաստանը անվանական համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) աշխարհում յոթներորդ, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ երրորդ երկիրն էր։ 1991 թվականի տնտեսական հեղափոխությունից հետո Հնդկաստանը դարձավ աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից մեկը, և համարվում է գրեթե արդյունաբերական երկիր։ Սակայն, երկիրը բախվում է աղքատության, կոռուպցիայի, թերսնման և ոչ ադեկվատ հասարակական առողջապահության հետ։ Լինելով միջուկային զենք ունեցող երկիր և տարածաշրջանային տերություն՝ այն ունի մեծությամբ երրորդ և ռազմական բյուջեով վերցերորդ բանակը աշխարհում։ Հնդկաստանը դաշնային սահմանադրական հանրապետություն է, կառավարվում է խորհրդարանական համակարգով և բաղկացած է 29 նահանգից և 7 միութենական տարածքներից։ ՈՒնի բազմալեզու և բազմազգ հասարակություն է, ինչպես նաև բազմազան վայրի բնության տուն է։Image result for հնդկաստան

Անվանում

Անվանման առաջացումը կապված է Ինդոս գետի հետ, որի հովտով հնդիկները ցամաքային կապ են պահպանել Առաջավոր Ասիայի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևանի Իրանի հետ։ Ինդոս գետը սանսկրիտերեն կոչվել է Սինդհու, որը հին պարսիկներին է անցել Հինդ ձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են Հինդուստան (Հինդ անվանն ավելացնելով – ստան վերջածանցը), այսինքն «Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում է Հինդուստան։ Պարսիկներից էլ այդ անվանումը անցավ այլ ժողովուրդների, այդ թվում նաև հայերին՝ արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրի անվանման Եվրոպայում ընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը։ 1949-ին ընդունված սահմանադրության համաձայն, Հնդկաստանը հռչակվեց հանրապետություն և կոչվեց Հնդկաստանի Հանրապետություն։ Հինդի լեզվով, որը երկրի պաշտոնական լեզուն է, Հնդկաստանը կոչվում է Բհարաթ։ Այդ անվանումն առաջացել է արիների հին հնդկական Բհարթա ցեղի տարաբնակեցման շրջանի անունից, որը հնում հաճախ տարածվել է ամբողջ Հնդկաստանի վրա։