Գործնական աշխատանք

54.Բուժ-սպասարկում, խաչ-եղբայր, մեկ-մեկ, հուրի-փերի, հազար վեց հարյուր:

55.Գավառից գավառ, հազար ամյա, քար ընկեց, կանաչ կարմիր, ողջ-ողջ:

56.Քսանհինգամյա, կարծես թե, հլու-հնազանդ, սեւ սպիտակ, դափնեվարդ:

57.Ազգընտիր, փոխարքա, դեպքից-դեպք, երանգ-երնագ, լավ վատ:’

58.Ընկեր-բարեկամ, թեւ ածել, ի լրումն, ժուկով-ժամանակով, դարից դար:

59.Կուժ-կոտրում, բառգիրք, ձորոց ձոր, հայ-արաբական, հանովի-դնովի: Continue reading “Գործնական աշխատանք”

Վանի թագավորության նյութական մշակույթ


Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Մշակույթ

Թագավորության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում կարևոր դեր էին կատարում ամրոցներն ու տաճարները։ Խոշոր բնակավայրերը հիմնավորապես ամրացվում էին պարիսպներով։ Բնակատեղի կենտրոնում տեղադրված էր միջնաբերդը, որն ապաստան էր ծառայում երկարատև պաշարումների ժամանակ։ Ամրոցատիպ ճարտարապետական հուշարձաններից հատկապես լավ են ուսումնասիրված Էրեբունին և Թեյշեբաինին:

Վանի թագավորության պաշտամունքային կառույցների շարքում բացառիկ տեղ էր զբաղեցնում տերության գլխավոր սրբավայրում՝ Մուսասիրում գտնվող Խալդի աստծո տաճարը։ Եզակի նշանակություն ունեցող այդ կառույցի ճարտարապետական տիպի մասին կարելի է պատկերացում կազմել Սարգոն II-ի պալատի բարձրաքանդակի պատկերից՝ ասորեստանցիների կողմից Խալդիի տաճարի գրավման և կողոպտման տեսարանից։ Տաճարի մուտքի երկու կողմերում կանգնեցված են եղել երկու արձաններ, իսկ ճակատը զարդարվել է խոյակներով պսակված վեց սյուներով։

Վանի թագավորության ճարտարապետական արվեստի համար բնութագրական է եղել շինությունները ներսից ներկերով ու բազմագույն քարերով զարդարելու արվեստը։ Զարդարվեստի փայլուն նմուշներ են Արին-Բերդի (Էրեբունի), Կարմիր բլուրի (Թեյշեբաինի) շինություններում հայտնաբերված որմնանկարներր։ Դրանք բազմագույն են և վկայում են Վանի թագավորության ճարտարապետության մեջ գույնի առանձնահատուկ դերի մասին։

Վանի թագավորության ժամանակներից պահպանվել են նաև ժայռափոր որմնանկար (Էրեբունի մ․թ․ա․ 8-րդ դար) շինություններ ու խորշեր, որոնք տարբեր գործառույթ են ունեցել։ Դրանց մի մասը պաշտամունքային բնույթ է կրել և կոչվել է «Խալդիի դռներ»: Այդ տիպի հուշարձաններից նշանավոր է Վանի «Մհերի դուռ» անվանումը ստացած ժայռախորշը, որը ունի ավելի քան 5 մետր բարձրություն։ «Մհերի դուռ» խորշը հայտնի է կրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որը փորագրվել է Իշպուինիի և Մենուայի օրոք։

Վանի թագավորությունում զարգացման բարձր մակարդակի էր հասել մետաղագործությունը։ Մետաղյա իրերը հաճախ պատրաստվում էին թագավորի և մերձավոր շրջապատի պատվերով, աչքի էին ընկնում առանձնահատուկ շքեղությամբ և զարդարանքի հարստությամբ։ Այդպիսի վահաններ պատրաստվում էին ոսկուց, արծաթից ու բրոնզից։

Վանի թագավորության դարաշրջանից պահպանվել են ավելի քան 600 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա։ Վանի թագավորության մեհենագրային համակարգը բաղկացած է շուրջ 300 նշաններից, որոնք դրվել են աջից ձախ, հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար։ Մեզ են հասել շուրջ 1500 մեհենագրային արձանագրություններ և մեհենանշաններ։

Սեպագիր արձանագրությունները միատիպ են և մեծ մասամբ հաղորդում են թագավորների ձեռնարկած արշավանքների և շինարարական աշխատանքների մասին։ Այդ արձանագրությունների թարգմանությունը կապված է զգալի դժվարությունների հետ և լիակատար ու վերջնական համարվել չի կարող։