Երվանդաշատ

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին Մայրաքաղաքը։ Հիմնադրել է Երվանդ Դ վերջին թագավորը մթա III դ վերջին, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում։ Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, կառուցում նոր մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով, քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաների, որքան քաղաքական անցքերի պատճառով. Արմավիրին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր նոր մայրաքաղաք հիմնադրել։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Երվանդաշատը (կոչվել է նաև Երևանդաշատ, Մարմետ) Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքն է. հաջորդել է Արմավիրին։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. 220–201 թթ.) թագավորը Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Ավերակները հայտնաբերվել են այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Երվանդաշատի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին։ Մ. թ. ա. 189 թ-ին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրեն թագավոր հռչակելուց հետո հիմնադրել է երկրի նոր՝ Արտաշատ մայրաքաղաքը։ Երվանդաշատը 360-ական թվականներին կործանել են Պարսից Շապուհ II արքայի զորքերը։

Գործնական աշխատանք

Մի օր ջաղացպանը գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մի քիչ հետո լուր են բերում հարուստին թե՝ հասի, որ քո ծառան ամբողջ հոտդ կոտորեց:

Պատերազմի անունը, որ լսում է՝ սարսափում է Նազարը, դուրս է պրծնում, որ փախչի ետ գնա իրենց գյուղ:

Ժամանակով մի աղքատ մարդ կար, որքան աշխատում էր, որքան չարչարվում էր դարձյալ միեւնույն աղքատն էր մնում:

Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում ջուրը, որ կաքինը հանի:

Փանոսը ցավից վայ-վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում:

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի:

Որ մտնում են անտառի խորքը, թիկնապահները ետ են ընկնում ու երկու եղբայր մնում են մենակ:

Նորաձեւություն

 ՏԵՐՄԻՆԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Նորաձեւությունը (ֆր.՝ mode, լատ.՝ modus բառից՝ չափ, կերպար, կանոն, կարգադրություն), հագուստի, կոշիկների, կենսակերպի, աքսեսուրաների, մազերի և մարմնի հարդարման տարածված ձև կամ գործունեություն է։ Այն ուղղորդող և հաճախ կայուն թրենդ է, համաձայն որի մարդիկ հագնվում են:

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ՝ Տարբեր ժամանակներում նորաձևություն թելադրվել է Իտալիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Իսպանիայից։ Հաճախ նորաձևության հարցերում առաջնայնությունը կախված է քաղաքական առաջնությունից (օրինակ՝ Իտալիան նորաձևություն էր թելադրում Վերածննդի դարաշրջանում, երբ ծաղկում էին ապրում քաղաք-պետությունները, ինչպիսիք էին Վենետիկը և Ֆլորենցիան, 13-րդ դարից սկսած հենց այստեղ էին արտադրում թավիշ և մեսաքս)։ Continue reading “Նորաձեւություն”

Հայկ եւ Բել

«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ Հայկ, իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ Ասորեստանի թագավոր՝ Բել։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում. իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։

Այս առասպելի պատմական էությունն իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր:

Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը:

Հայկը կործանում է Բելին

Հայկ եւ Բել

 

Համակեցություն

Մեզ շրջապատում են մարդիկ, որոնց պահվածքը մեզ երբեմն դուր չի գալիս: Բայց մենք ինքներս չենք հաշվարկում մեր քայլերը այնպես, որպեսզի չխանգարենք դիմացինին: Այդպիսի տհաճ երեւույթներից խուսափելու համար պետք է մտնենք դիմացինի դրության մեջ:
Օրինակ՝ երթուղայինում արգելվում է նախատեսված քանակից ավելի մարդկանց տեղափոխումը, բայց մենք ինքներս չենք հետևում այդ կանոնին, քանի որ կարող ենք ուշանալ աշխատանքից կամ դասերից: Բայց, երբ մարդկանցով լի երթուղային է բարձրանում տարեց մարդ և տեղ է խնդրում մեզնից, մենք բողոքում ենք, որ նա բարձրացել է լի երթուղային, այդ էլ հերիք չէ, տեղ է խնդրում մեզնից՝ չնկատելով, որ մեր ուսերին ծանր պայուսակ կա:
Եթե դիմացինին մեղադրելու և բողոքելու փոխարեն հետևենք օրենքներին, աշխատենք ինքներս մեզ վրա, կտեսնենք ակնհայտ փոփոխություններ մեր առօրյայում: