Առակ: Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի:

Առակ, բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։

Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։

Առակի վարպետներ են Եզովպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։ Continue reading “Առակ: Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի:”

Գոյականի թիվը, կազմությունը, օրինաչափություններ, բացառություններ

Միավանկ բառեր՝

գիրք- գրքեր

տուն- տներ

շուն- շներ

աչք- աչքեր

Միավանկ բառերի հոգնակին կազմվում է -եր- հոգնակերտ մասնիկով:

Բազմավանկ բառեր՝

սեղան- սեղաններ

ակնոց- ակնոցներ

գլխարկ- գլխարկներ Continue reading “Գոյականի թիվը, կազմությունը, օրինաչափություններ, բացառություններ”