Գործնական աշխատանք

Շարունակել պատմությունը օգտագործելով հատուկ անուններ. Մաշտոցի անունը կրող պողոտայի վերջում կանգնած է Երեւվանի Մատենադարանը…

Մաշտոցի անունը կրող պողոտայի վերջում կանգնած է Երեւվանի Մատենադարանը:Այն հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»

Սոցիալական քնարերգություն. Ֆրիկ

Կենսագրություն

Ֆրիկի մասին կենսագրական սեղեկություններ չեն պահպանվել: Նրա ստեղծաքործություններից ենթադրվում է, որ Ֆրիկը ծնվել է 13-րդ դարում թաթար-մոնղոլների արշավանքների ժամանակ: Սկզբում ապրել է բարեկեցիկ կյանքով ապա գերի է ընկել թաթարների ձեռքը, զրկվել ունեցվածքից եւ ընտանիքից: Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ, սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը։ Ֆրիկ նշանակում է կրակի վրա այրված դեռահաս ցորեն: Continue reading “Սոցիալական քնարերգություն. Ֆրիկ”