Անկախության օրը Մեծամորում

Սեպտեմբերի 21-ի առավոտյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի  աշակերտների, ընկեր Հայարփիի, ընկեր Շուշանի եւ ընկեր Աննայի հետ շարժվեցինք դեպի  Մեծամորի թանգարան։ Թանգարանում շրջեցինք, տեսանք հնագետների կողմից պեղված նյութերը եւ լսեցինք հետաքրքիր պատմություններ: Այնտեղ ցուցադրվում էին հուշարձանից պեղված 27 000 -ից ավելի առարկաներ։ Այնուհետեւ գնացինք թանգարանին հարակից տարածքը, որտեղ կատարվում էին պեղումները: Զրուցեցինք հնեաբանների հետ, փորձեցինք օգնել նրանց: Երբ արդեն պետք է վերադարնաինք կանգ առանք բնության գրկում պարեցինք, երգեցինք եւ շարժվեցինք դեպի տուն:FB_IMG_1537552103012Screenshot_20180921-220725