«Ճայերը» վերլուծություն

Այս ստեղծագործությունը մի ծերուկի մասին է, ով կորցրել էր իր որդիներին եւ ապրում էր մի անմարդաբնակ կղզում: Նրա հիմանական զբաղմունքը փարոսի լույսը վառելն էր: Ծերուկը ամիսը մեկ անգամ գնում էր հանդիպակաց ցամաքը մթերք եւ անհրաժեշտ իրեր բերելու: Մինչ «իր կղզին» վերադառնալը աղոթելու համար մի քանի ժամ էլ անցկացնում էր ժայռի գլխին կանգնած Աստվածամոր մատուռում, ուր բարձրանում էր՝ հաղթահարելով հարյուր սանդղավանդ:Նա վարժեցրել էր երկու ճայերի ու նրանց կանչում էր որդիների անուններով: Հնարավոր չէ մարդկանց փոխարինել թռչուններով, բայց իմ կարծիքով ծերուկը այդպես առնում էր որդիների կարոտը եւ հույսով, հավատով սպասում, որ նրանք մի օր կվերադառնան: Բայց մի օր զբոսաշրջիկները չիմանալով ճայերի կարեւորության մասին սպանեցին նրանց: