Գործնական աշխատանք Բ-Պ-Փ, Գ-Կ-Ք

Բ-Պ-Փ ա. գինարբուք, աղբակույտ, ամփոփել, ամպհովանի, երեսսրբիչ, աղբյուր, սփրթնել, սպրդել, թմբլիկ, դրմբոց, թրմփալ, խամբկանք, խապշիկ, անխաբ, անխափան, անկապտելի, կապկպել, կափկափել, ձերբազատվել, դարբին, ուրբաթ, համբերություն, շամփուր, ծոպավոր, Ծոփք, սրբապատկեր, ժայռակոփ, կոպ, նրբահնչյուն, Աբխազիա, Հակոբյան, ընդհուպ, գռփել, հարբուխ, ըմբոշխնել, բամբ, բամփել, ամպշող, հուսախաբ, խծբծանք, արբենալ, Արփինե, դարպաս, սիբեխ, ըմբշամարտ, տրոփյուն, հպանցիկ, ներբան, ներբողել, տարփողել, ճողոպրել, պատշգամբ, տարբերություն, սրբատեղի, աղբանոց, նրբիրան, կոփվել, շփերթ, ակնակապիճ, գիպս, շամփուր, ճամբպրուկ, սփոփվել, գրաբար, որբեւայրի, ամբարիշտ, երբեմնի, երփնագույն, աղբարկղ, թարփ, ծովափ, իբրեւ, երբ, փափագ, պապակ, ճամբորդ, Համբարձումյան, լիրբ, թմփթմփացնել, երբեմնի, երբեւէ, դափնեպսակ, թափք, ծփծփան, ողբաձայն, դաբնեվարդ, ողբերգակ. Continue reading “Գործնական աշխատանք Բ-Պ-Փ, Գ-Կ-Ք”

Երվանդաշատ

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին Մայրաքաղաքը։ Հիմնադրել է Երվանդ Դ վերջին թագավորը մթա III դ վերջին, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում։ Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, կառուցում նոր մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով, քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաների, որքան քաղաքական անցքերի պատճառով. Արմավիրին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր նոր մայրաքաղաք հիմնադրել։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Երվանդաշատը (կոչվել է նաև Երևանդաշատ, Մարմետ) Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքն է. հաջորդել է Արմավիրին։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. 220–201 թթ.) թագավորը Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Ավերակները հայտնաբերվել են այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Երվանդաշատի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին։ Մ. թ. ա. 189 թ-ին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրեն թագավոր հռչակելուց հետո հիմնադրել է երկրի նոր՝ Արտաշատ մայրաքաղաքը։ Երվանդաշատը 360-ական թվականներին կործանել են Պարսից Շապուհ II արքայի զորքերը։

Գործնական աշխատանք

Մի օր ջաղացպանը գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մի քիչ հետո լուր են բերում հարուստին թե՝ հասի, որ քո ծառան ամբողջ հոտդ կոտորեց:

Պատերազմի անունը, որ լսում է՝ սարսափում է Նազարը, դուրս է պրծնում, որ փախչի ետ գնա իրենց գյուղ:

Ժամանակով մի աղքատ մարդ կար, որքան աշխատում էր, որքան չարչարվում էր դարձյալ միեւնույն աղքատն էր մնում:

Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում ջուրը, որ կաքինը հանի:

Փանոսը ցավից վայ-վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում:

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի:

Որ մտնում են անտառի խորքը, թիկնապահները ետ են ընկնում ու երկու եղբայր մնում են մենակ: