Համակեցություն

Մեզ շրջապատում են մարդիկ, որոնց պահվածքը մեզ երբեմն դուր չի գալիս: Բայց մենք ինքներս չենք հաշվարկում մեր քայլերը այնպես, որպեսզի չխանգարենք դիմացինին: Այդպիսի տհաճ երեւույթներից խուսափելու համար պետք է մտնենք դիմացինի դրության մեջ:
Օրինակ՝ երթուղայինում արգելվում է նախատեսված քանակից ավելի մարդկանց տեղափոխումը, բայց մենք ինքներս չենք հետևում այդ կանոնին, քանի որ կարող ենք ուշանալ աշխատանքից կամ դասերից: Բայց, երբ մարդկանցով լի երթուղային է բարձրանում տարեց մարդ և տեղ է խնդրում մեզնից, մենք բողոքում ենք, որ նա բարձրացել է լի երթուղային, այդ էլ հերիք չէ, տեղ է խնդրում մեզնից՝ չնկատելով, որ մեր ուսերին ծանր պայուսակ կա:
Եթե դիմացինին մեղադրելու և բողոքելու փոխարեն հետևենք օրենքներին, աշխատենք ինքներս մեզ վրա, կտեսնենք ակնհայտ փոփոխություններ մեր առօրյայում: