Արատեսն իմ աչքերում

Օգոստոսի քսանչորսի առավոտյան <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյանի և ուսուցուցիչների հետ շարժվեցինք դեպի Արատես: Մեր առաջին կանգառը Պարույր Սևակի ավտովթարի վայրն էր: Մյուս կանգառների ընթացքում այցելեցինք տարբեր եկեղեցիներ, հավաքեցինք տեղանքի աղբը: Արատես հասնելու րոպեից բոլորս հիացած էինք այնտեղի բնությամբ և օդի մաքրությամբ: Երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջ, պատմեցինք մեր անցկացրած առաջին օրվա մասին, ավելի մոտիկից ճանաչեցինք միմյանց: Մեր մյուս առավոտը սկսվեց Արատեսի չքնաղ բնության գրկում՝ զբոսնեցինք, բարձրացանք սար, գնացինք ջրվեժ: Երեկոյան՝ խարույկի շուրջ զրուցեցինք, խաղացինք տարբեր խաղեր: Երրորդ օրը շարժվեցինք դեպի տուն: Վերադարձի ճանապարհին եղանք Հայրավանք եկեղեցում: Նաև կանգառ ունեցանք Սևանի ափին:
Ես այս ճամփորդությունից տուն եմ վերադարձել հիանալի տպավորություններով և ուրախ հիշողություններով: Այս երեք օրերի ընթացքում նաև ձեռք բերեցի նոր ընկերներ։