Իմ մասին

Ես Մարիամն եմ Ժամկոչյան։Ծնվել եմ երկու հազար երեք թվականի նոյեմբերի տասնյոթին Երևանում։ Ավարտել եմ Վ. Համբարձումյանի անվան թիվ տասներկու հիմնական դպրոցը։ Այժմ փոխադրվում եմ տասներորդ դասարան։ Նաև հաճախում եմ Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց։ Նվագում եմ սանթուր և դաշնամուր։ Այնտեղ արդեն հինգերորդ դասարան եմ։ Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների և համերգային ծրագրերի։ Ազատ ժամանակ զբաղվում եմ նկարչությամբ, զբոսնում եմ ընկերներիս և փոքր քրոջս հետ։ Հետաքրքրված եմ հոգեբանությամբ, սիրում եմ սովորել նոր լեզուներ։

IMG_20180715_130932.jpg

Արատեսն իմ աչքերում

Օգոստոսի քսանչորսի առավոտյան <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյանի և ուսուցուցիչների հետ շարժվեցինք դեպի Արատես: Մեր առաջին կանգառը Պարույր Սևակի ավտովթարի վայրն էր: Մյուս կանգառների ընթացքում այցելեցինք տարբեր եկեղեցիներ, հավաքեցինք տեղանքի աղբը: Արատես հասնելու րոպեից բոլորս հիացած էինք այնտեղի բնությամբ և օդի մաքրությամբ: Երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջ, պատմեցինք մեր անցկացրած առաջին օրվա մասին, ավելի մոտիկից ճանաչեցինք միմյանց: Մեր մյուս առավոտը սկսվեց Արատեսի չքնաղ բնության գրկում՝ զբոսնեցինք, բարձրացանք սար, գնացինք ջրվեժ: Երեկոյան՝ խարույկի շուրջ զրուցեցինք, խաղացինք տարբեր խաղեր: Երրորդ օրը շարժվեցինք դեպի տուն: Վերադարձի ճանապարհին եղանք Հայրավանք եկեղեցում: Նաև կանգառ ունեցանք Սևանի ափին:
Ես այս ճամփորդությունից տուն եմ վերադարձել հիանալի տպավորություններով և ուրախ հիշողություններով: Այս երեք օրերի ընթացքում նաև ձեռք բերեցի նոր ընկերներ։