Ոգևորող ծանոթություն նորի հետ

Սկզբում ցանկանում եմ ներկայանալ, այնուհետև ներկայացնել պատճառներ, թե ինչու՞ հենց այս կրթահամալիրն ընտրեցի: Ես Մարիամ Ժամկոչյանն եմ, Ավագ դպրոցի 10-րդ դասարանի նոր սովորող: Ես ընտրել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, քանի որ այն տալիս է ընտրության լայն հնարավորություն, լավ գիտելիքներ, ազատություն և իմ լսած կարծիքները կրթահամալիրի մասին բոլորը դրական են:

Մինչ ճամփորդության գնալը ես հույս ունեի, որ ձեռք կբերեմ նոր ընկերներ, գիտելիքներ, կանցկացնեմ հիանալի ժամանակ, կիմանամ ավելին դպրոցի մասին: Եվ, ուրախ եմ բարձրաձայնել, որ իմ սպասելիքներն իրականացան:

Հուլիսի 13-ի առավոտյան, կրթահամալիրի ուսուցիչների, աշակերտների հետ գնացինք Սևան`ճամբար: Ճանապարհին հասցրինք ծանոթանալ, գտնել նմանություններ միմյանց միջև: Երբ հասանք տեղ մեկս-մյուսին օգնելովպատրաստեցինք ճաշը, որը շատ համեղ ստացվեց, իսկ ամանները լվացինք` հերթափոխով: Տեղանքին ծանոթանալուց և մեր իրերը դասավորելուց հետո, ուղիղ անցում կատարվեց տարածքի մաքրման, միջավայրի բարելավման աշխատանքներին, այնուհետև միասին հոգեբանական հանդիպում-հավաք ունեցանք, որի ընթացքում հաջողվեց ավելի լավ ճանաչել միմյանց, ակնթարթորեն իմանալ այն տեսակ բնութագրող հատկանիշներ, որոնք իմանալու համար անհրաժեշտ է տարիներ ապրել միասին: Ճամբարային խումբը գնաց լողալու: Ինձ իմ նոր ընկրուհին` Տաթևն, օգնում էր լողալ սովորել: Ամեն երեկո հետաքրքիր զրույցների շուրջ էինք հավաքվում, մշակութային, ուսումնական ուղղվածությունների, այլևայլ թեմաների մասին խոսելու: Սևանի գեղեցիկ ափին առավոտները սկսվում էին մարմնամարզությամբ: Ճամբարային առօրյայում մենք զբաղվեցինք նաև լուսանկարչությամբ, հետաքրքիր խաղերով, ունեցանք քննարկումներ, երաժշտական դասեր ընկեր Նելիի հետ:

Ինձ շատ դուր եկավ այդ վայրը`լճափը, անտառը, Սևանն` իր յուրովի գեղեցկությամբ: Ես շատ ուրախ եմ, որ իմ այդ 3 օրերը անցկացրի նոր և հիանալի շրջապատում: Այս ճամփորդությունն ինձ տվեց այն, ինչ սպասում էի և դեռ ավելին: Այս օրերից ունեմ հիանալի հիշողություններ: Մեծ հաճույքով նորից կմասնակցեմ այսպիսի ուրախ, ճանաչողական, ուսուցողական ճամբարներին:

«Ժայռն» իմ աչքերում

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s