Ոգևորող ծանոթություն նորի հետ

Սկզբում ցանկանում եմ ներկայանալ, այնուհետև ներկայացնել պատճառներ, թե ինչու՞ հենց այս կրթահամալիրն ընտրեցի: Ես Մարիամ Ժամկոչյանն եմ, Ավագ դպրոցի 10-րդ դասարանի նոր սովորող: Ես ընտրել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, քանի որ այն տալիս է ընտրության լայն հնարավորություն, լավ գիտելիքներ, ազատություն և իմ լսած կարծիքները կրթահամալիրի մասին բոլորը դրական են:

Մինչ ճամփորդության գնալը ես հույս ունեի, որ ձեռք կբերեմ նոր ընկերներ, գիտելիքներ, կանցկացնեմ հիանալի ժամանակ, կիմանամ ավելին դպրոցի մասին: Եվ, ուրախ եմ բարձրաձայնել, որ իմ սպասելիքներն իրականացան:

Հուլիսի 13-ի առավոտյան, կրթահամալիրի ուսուցիչների, աշակերտների հետ գնացինք Սևան`ճամբար: Ճանապարհին հասցրինք ծանոթանալ, գտնել նմանություններ միմյանց միջև: Երբ հասանք տեղ մեկս-մյուսին օգնելովպատրաստեցինք ճաշը, որը շատ համեղ ստացվեց, իսկ ամանները լվացինք` հերթափոխով: Տեղանքին ծանոթանալուց և մեր իրերը դասավորելուց հետո, ուղիղ անցում կատարվեց տարածքի մաքրման, միջավայրի բարելավման աշխատանքներին, այնուհետև միասին հոգեբանական հանդիպում-հավաք ունեցանք, որի ընթացքում հաջողվեց ավելի լավ ճանաչել միմյանց, ակնթարթորեն իմանալ այն տեսակ բնութագրող հատկանիշներ, որոնք իմանալու համար անհրաժեշտ է տարիներ ապրել միասին: Ճամբարային խումբը գնաց լողալու: Ինձ իմ նոր ընկրուհին` Տաթևն, օգնում էր լողալ սովորել: Ամեն երեկո հետաքրքիր զրույցների շուրջ էինք հավաքվում, մշակութային, ուսումնական ուղղվածությունների, այլևայլ թեմաների մասին խոսելու: Սևանի գեղեցիկ ափին առավոտները սկսվում էին մարմնամարզությամբ: Ճամբարային առօրյայում մենք զբաղվեցինք նաև լուսանկարչությամբ, հետաքրքիր խաղերով, ունեցանք քննարկումներ, երաժշտական դասեր ընկեր Նելիի հետ:

Ինձ շատ դուր եկավ այդ վայրը`լճափը, անտառը, Սևանն` իր յուրովի գեղեցկությամբ: Ես շատ ուրախ եմ, որ իմ այդ 3 օրերը անցկացրի նոր և հիանալի շրջապատում: Այս ճամփորդությունն ինձ տվեց այն, ինչ սպասում էի և դեռ ավելին: Այս օրերից ունեմ հիանալի հիշողություններ: Մեծ հաճույքով նորից կմասնակցեմ այսպիսի ուրախ, ճանաչողական, ուսուցողական ճամբարներին:

«Ժայռն» իմ աչքերում

 

Թարգմանություն: Սրտի արհեստական մերսում շան կողմից

Poncho is an eight-year-old cocker spaniel from Madrid, and he is a very good police dog who could even save his partner’s life!

At a show for police dogs, he ran to his partner who fell to the ground. He started jumping and thudding onto his chest to perform CPR. He even put his head onto the officer’s neck to check for a pulse.

After doing this for a while, the police officer got up. The crowd loved the performance.

Difficult words: thud (move with strong movements), CPR (cardiopulmonary resuscitation – making the heart and lungs work again), pulse (a heartbeat).

Պոնչոն ութ տարեկան կոկեր սպանիել էր Մադրիդից եւ նա շատ լավ ոստիկանական շուն է, ով կարող է պահպանել իր գործընկերների կյանքը:

Ոստեիկանական շների ցուցադրության ժամանակ նա վազեց գործընկերոջ մոտ, ով ընկել էր գետնին: Նա սկսեց թռվռալ եւ արագ շարժումներ կատարել կրծքավանդակի վրա կատարելով սրտի արհեստական մերսում: Նա իր գլուխը դրեց աշխատակցի ուսին զարկերակը ստուգելու համար:

Սա անելով ժամանակին աշխատակիցը արդնացավ:Հավաքված մարդիկ հավանեցին կատարումը:

CPR by Dog

Մուտքի ճամբար

Հուլիսի երկուսին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հավաքվել էինք մուտքի ճամբարի համար: Մասնակցում էին ուսուցիչներ, աշակերտներ, նորեկներ, ովքեր մեզ օգնեցին բացել բլոգներ: Նաեւ հանդիպեցինք դպրոցի տնօրեն՝ պարոն Բլեյանի հետ, ում հետ հետաքրքիր զրույց ունեցանք: Քանի որ մենք ընտրել էինք թարգմանչական բաժինը խաղացինք խաղ, որի ժամանակ փորձում էինք գտնել տարբեր լեզուների միջեւ նմանություններ: Խաղի ընթացքում ավելի մոտիկից ծանոթացանք մեր հասակակիցների հետ: Այնուհետեւ պարեցինք եւ երգեցինք ժողովրդական պարեր եւ երգեր: Վերջում մենք ուսուցիչներին տվեցինք այն հարցերը, որոնք մեզ հետաքրքրում էին եւ ստացանք սպառիչ պատասխաններ:

Ես շատ լավ օր ունեցա, որի ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ, ծանոթացա ուսուցիչների հետ: Ինձ շատ դուր եկավ դպրոցի մթնոլորտը, որտեղ բոլորը ուրախ էին, աշխույժ, կարեկցող եւ միմյանց հանդեպ հարգանքով: